ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը միացել է Կանադայից առաջին փորձագետը
 |factor.am|
16:03 - 15 ապրիլի, 2024

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը միացել է Կանադայից առաջին փորձագետը |factor.am|

factor.am: ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը միացել է կանադացի առաջին փորձագետը։

«Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին EUMA-ում։ Կանադան առաջին երրորդ երկիրն է, որն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը»,- ասվում է առաքելության X-ի էջում արված գրառման մեջ։

Նշենք, որ Կանադան ԵՄ-ից կազմից դուրս առաջին երկիրն է, որ միացել է դիտորդական առաքելությանը։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել