Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում |hetq.am|
10:47 - 29 ապրիլի, 2024

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Երկրի ղեկավարն ասել է, որ ղազախական կողմի առաջարկին համապատասխան՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Ալմաթիում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կներդնի բոլոր ջանքերը խաղաղության օրակարգը շարունակելու համար՝ նշելով, որ Բաքուն դրա համար ունի ուժեղ քաղաքական կամք: Նա հավելել է, որ իր երկիրը «աջակցում է տարածաշրջանային համագործակցության հարավկովկասյան մոդելի ստեղծմանը՝ առանց տարածաշրջանում բաժանարար գծերի»:

Ալիևը որպես դրական քայլ է գնահատել այն փաստը, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացից հետո արդեն սկսվել են նաև դրա սահմանագծման աշխատանքները:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել