Կանադայի արևմտյան շրջաններում ավելի քան 130 ակտիվ հրդեհ կա
 |tert.am|
15:23 - 03 հուլիսի, 2021

Կանադայի արևմտյան շրջաններում ավելի քան 130 ակտիվ հրդեհ կա |tert.am|

tert.am: Կանադայի արևմտյան շրջաններում ռեկորդային շոգի հետևանքով ավելի քան 130 անտառային հրդեհ է գրանցվել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ Կանադայի դաշնային կառավարությունը հայտարարել է՝ Բրիտանական Կոլումբիայում հրդեհները վերահսկող արտակարգ իրավիճակների աշխատակիցներին օգնելու նպատակով ռազմական ինքնաթիռներ ուղարկելու մասին։

Բրիտանական Կոլումբիայի անտառային հրդեհների ծառայությունը հայտնել է, որ նախորդ օրվա շուրջ 12 հազար կայծակներից հետո ամբողջ շրջանում ակտիվ 136 հրդեհ կա։

Մինչ այս բնակավայրում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ +49,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Փոքր քաղաքում այրվել է շինությունների գրեթե 90 տոկոսը՝ ներառյալ բուժկետն ու ոստիկանական բաժանմունքը: Շտապ տարհանվել է մոտ 1000 մարդ:

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել