Սահման

Էսկալացիայի ռիսկը առկա է, պետք է անենք քայլեր, որ բանը մեծ գործողություններին չհասնի. փոխնախարարը՝ կուտակումների մասին
 |news.am|

Էսկալացիայի ռիսկը առկա է, պետք է անենք քայլեր, որ բանը մեծ գործողություններին չհասնի. փոխնախարարը՝ կուտակումների մասին |news.am|

news.am: Կուտակումների մասին տեղեկատվությունը հայտնել է նաեւ ՊՆ-ն եւ ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը: Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն ասաց. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երեւում է, եւ հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում եւս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետեւք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից  կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու եւ ընդհանուր իրավիճակի վրա որեւէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիային, առհասարակ, ռազմական մեծ գործողություններին չհասնի»:
11:50 - 11 սեպտեմբերի, 2023
Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. դեսպանատուն |azatutyun.am|

Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. դեսպանատուն |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժերի միջև փոխգործակցելիության շարունակական բարելավման նպատակով», - հայտարարում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը «Ազատության» հարցմանն ի պատասխան: Արձագանքելով հարցին՝ «արդյոք սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունները առաջի՞նն են անկախ Հայաստանի պատմության մեջ, թե՞ էլի են եղել զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի կազմում անցկացված զորավարժությունները չհաշված», դեսպանությունը նաև ընդգծում է. - «Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Ամերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականներին»: Պաշտոնական Երևանը նախօրեին հաղորդեց սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք «Արծիվ գործընկեր 2023» խորագրով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, որոնց կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Ռազմական գերատեսչությունը շեշտում է, որ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Այդուհանդերձ, առաջիկա զորավարժությունների մասին տեղեկությունը հարուցել է պաշտոնական Մոսկվայի մտահոգությունը:
18:42 - 07 սեպտեմբերի, 2023
ԵՄ դիտորդական առաքելության կանադացի անդամների ժամանման ժամկետները հայտնի չեն |hetq.am|

ԵՄ դիտորդական առաքելության կանադացի անդամների ժամանման ժամկետները հայտնի չեն |hetq.am|

hetq.am: 2023-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Կանադան կմիանա Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, որի նպատակը հայ-ադրբեջանական սահմանին պարեկության իրականացումն ու Բրյուսելի համար սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցների պատրաստումն է։ Եվրոպական կողմը փոխանցել էր, որ Օտտավան է ցանկություն հայտնել միանալու առաքելությանը։ Կանադական կողմի այս նախաձեռնությունը ողջունել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դա կարևոր ներդրում կլինի Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համար։ Civilnet-ի հարցմանը ի պատասխան Հայաստանում ԵՄ առաքելությունից հայտնել էին, որ դիտորդական առաքելությանը Կանադայից կմիանա երկու քաղաքացիական փորձագետ։  «Հետքի» հարցմանն ի պատասխան, սակայն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշել են, որ Կանադայի ներկայացուցիչները դեռևս Հայաստան չեն ժամանել։ «Այդ առնչությամբ հստակ ժամկետներ առկա չեն»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։    Շարունակությունը՝ hetq.am-ում
09:43 - 07 սեպտեմբերի, 2023
ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տեղեկացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ի կուտակումների մասին

ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տեղեկացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ի կուտակումների մասին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից: ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն է նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ա. Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։
17:53 - 06 սեպտեմբերի, 2023
ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն. ՀՀ վարչապետ |1lurer.am|

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն. ՀՀ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Մեր դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն, և երաշխիքներ լինեն: Այս մասին  իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Հարցին` որն է երաշխիքը, որ ԼՂ նկատմամբ վերահսկողություն հաստատելով` Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ունենա ՀՀ նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե խաղաղության պայմանագիրը այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, այդ պայմանագիրը կլինի անիմաստ . սա է պատճառը, որ ցանկանում ենք ունենալ այնպիսի պայմանագիր, որը ձեր ասած երաշխիքը կտա: Մյուս կողմից` ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է` մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով»:
23:06 - 02 սեպտեմբերի, 2023
Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի․ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին

Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի․ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին

Վարչապետ Փաշինյանի հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցին, թե որքանով է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի, Փաշինյանն ասաց․ «Շատ դժվար է գնահատել․ սկզբից մենք արագ առաջ ընթացանք այն պատճառով, որ կենտրոնացել էինք այն հոդվածների վրա, որոնց շուրջ հակասությունները կարող էին այնքան մեծ չլինել, բայց ինչքան շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների մեջ մնում են առավել դժվար հոդվածները և դրանցից բխող հետևանքներով»։ Լրագրողը հարցրեց․ «Կարծում եք, թե ԼՂ վերահսկողությունը Ադրբեջանին հանձնե՞լն է այն գինը, որ պետք է վճարվի խաղաղության համար»։ Փաշինյանը նշեց՝ ԼՂ-ում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել ԼՂ իշխանությունները, համենայն դեպս 2018-ից հետո, այսօր էլ իրավիճակը վերահսկում են ԼՂ իշխանությունները, ու այնտեղ են նաև ռուս խաղաղապահները։ «Խոսքն ուրիշ բանի մասին է․ եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի»։
22:23 - 02 սեպտեմբերի, 2023