ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին և ներկայացուցիչներին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը
12:26 - 06 սեպտեմբերի, 2023

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին և ներկայացուցիչներին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը

Սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։ 

Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել