Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի․ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին

22:23 - 02 սեպտեմբերի, 2023

Վարչապետ Փաշինյանի հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։

Լրագրողի հարցին, թե որքանով է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի, Փաշինյանն ասաց․ «Շատ դժվար է գնահատել․ սկզբից մենք արագ առաջ ընթացանք այն պատճառով, որ կենտրոնացել էինք այն հոդվածների վրա, որոնց շուրջ հակասությունները կարող էին այնքան մեծ չլինել, բայց ինչքան շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների մեջ մնում են առավել դժվար հոդվածները և դրանցից բխող հետևանքներով»։

Լրագրողը հարցրեց․ «Կարծում եք, թե ԼՂ վերահսկողությունը Ադրբեջանին հանձնե՞լն է այն գինը, որ պետք է վճարվի խաղաղության համար»։ Փաշինյանը նշեց՝ ԼՂ-ում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել ԼՂ իշխանությունները, համենայն դեպս 2018-ից հետո, այսօր էլ իրավիճակը վերահսկում են ԼՂ իշխանությունները, ու այնտեղ են նաև ռուս խաղաղապահները։

«Խոսքն ուրիշ բանի մասին է․ եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել