ԵՄ առաքելությունը ընդլայնել է իր պարեկային գործունեությունը սահմանային տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում
17:34 - 07 սեպտեմբերի, 2023

ԵՄ առաքելությունը ընդլայնել է իր պարեկային գործունեությունը սահմանային տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնել է իր պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրեբջանական սահմանային տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության  X-ի (Twitter) էջում։ 

«Տեղում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստել լարվածության թուլացմանը և ԵՄ-ին իրավիճակի մասին անաչառ զեկուցմանը»,- նշված է հաղորդագրության  մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել