hetq.am: 2023-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Կանադան կմիանա Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, որի նպատակը հայ-ադրբեջանական սահմանին պարեկության իրականացումն ու Բրյուսելի համար սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցների պատրաստումն է։ Եվրոպական կողմը փոխանցել էր, որ Օտտավան է ցանկություն հայտնել միանալու առաքելությանը։
Կանադական կողմի այս նախաձեռնությունը ողջունել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դա կարևոր ներդրում կլինի Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համար։
Civilnet-ի հարցմանը ի պատասխան Հայաստանում ԵՄ առաքելությունից հայտնել էին, որ դիտորդական առաքելությանը Կանադայից կմիանա երկու քաղաքացիական փորձագետ։
«Հետքի» հարցմանն ի պատասխան, սակայն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշել են, որ Կանադայի ներկայացուցիչները դեռևս Հայաստան չեն ժամանել։ «Այդ առնչությամբ հստակ ժամկետներ առկա չեն»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)