ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն Իրանի փոխդեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն Իրանի փոխդեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամադ Մոթաղիի, Նորարարության և բարգավաճման հիմնադրամի խորհրդի նախագահ Ալի Վահդաթի և Հայաստան ժամանած պատվիրակության այլ անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Իրանական ավելի քան 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանում են առողջապահական ոլորտի և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Կողմերը խոսել են նախկինում երկրների միջև ծավալված սերտ գործակցության, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում երկկողմ աջակցության վերաբերյալ: «Ուրախ եմ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցություն ծավալելու համար և այսօր այստեղ եմ իրանական ընկերությունների հստակ առաջարկներով` վերականգնողական և այլ ծառայությունների մատուցման շուրջ զրուցելու»,- ասել է Ալի Վահդաթին` հավելելով, որ հայկական պատվիրակությունը բժշկական սարքեր և դեղորայք արտադրող իրանական ընկերությունների աշխատանքին կարող է ծանոթանալ տեղում: «Շնորհակալ ենք առաջարկների համար, որոնց վերաբերյալ կբանակցենք Իրանի և տեղի գործընկերների հետ: Մեր հերթին առաջարկում ենք փորձի փոխանակումներ և համատեղ աշխատանք իրականացնել Հայաստանում COVID-19 սպասարկող հիվանդանոցներում, քանի որ թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը համավարակի դեմ պայքարում աշխատանքային մեծ փորձ են ձեռք բերել»,- նշել է Լենա Նանուշյանը: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության համավարակին և այս շրջանում առավել կարևոր դարձած պատվաստանյութերի ձեռքբերմանը` Ալի Վահդաթին նշել է, որ իրանական մի քանի ընկերություններ աշխատում են պատվաստանյութերի արտադրության ուղղությամբ, որոնք գտնվում են կլինիկական փորձարկման 3-րդ փուլում: Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հույս է հայտնել, որ համագործակցության նախատեսվող բոլոր ուղղությունները կյանքի կկոչվեն, ինչը 2 երկրի հարաբերությունների խորացմանն ուղղված հերթական քայլը կլինի:
19:22 - 17 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ռիսկի խմբերը

Առողջապահության նախարարը հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ռիսկի խմբերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին։ Հրամանի համաձայն․ 1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով: 2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են. 1) տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ, 2) բուժաշխատողներ, 3) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից, 4) 16-64 տարեկան քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների: 3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են. 1) դասախոսներ, ուսուցիչներ, 2) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, 3) զինծառայողներ, 4) արդարադատության ոլորտի աշխատակիցներ, 5) հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ, 6) պետական ծառայողներ:
17:13 - 16 փետրվարի, 2021
Նիդերլանդների դեսպանը հաջողված է համարում COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարը

Նիդերլանդների դեսպանը հաջողված է համարում COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար: Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով: «Տեղյակ եմ Հայաստանում 2020 թվականի աշնանը ստեղծված իրավիճակից` թե՛  կորոնավիրուսային հիվանդության համավարակի, թե՛ պատերազմի առումով: Շնորհավորում եմ համավարակի դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում նույնիսկ լոքդաունների պայմաններում վարակի աճող ցուցանիշները` Հայաստանը կարողացավ հասնել իրավիճակի կայունացման», - ասել է Նիկո Սխերմերսին և բարձր գնահատել Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, աշխատանքի թափանցիկությունը, հատկապես COVID-19-ի ցուցանիշների առումով:  Անդրադառնալով հյուրի նկատառումներին` նախարարը նշել է. «Մենք կարևորում ենք հանրային իրազեկումն ու COVID-19-ի դեմ տարվող պայքարում տվյալների թափանցիկության ապահովումը: Կառավարությունն ու մեր գերատեսչությունն անում են հնարավորինը համավարակի կանխատեսվող 3-րդ ալիքից խուսափելու համար: Գիտակցում ենք, որ հակառակ պարագայում, ևս մեկ ալիքը կարող է չափազանց լուրջ ճգնաժամ ստեղծել  տնտեսության և առողջապահական համակարգի համար»: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են Նիդերլանդներում սփյուռքի կատարած աշխատանքին, մասնավորապես` պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներին պրոթեզներով ապահովելուն: Ուրվագծվել են նաև ապրիլին նախատեսվող բժշկական թիմի այցը Հայաստան և վերականգնողական բուժօգնություն կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:    
16:29 - 16 փետրվարի, 2021
Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Հարգելի քաղաքացիներ, Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ Գրանցված երկրաշարժի հետեւանքով տուժածներ և ավերածություններ չկան: Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով: Տեղեկացնենք, որ  գրացվել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ։Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
16:54 - 13 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է թթվածնային կայանի բացմանը

Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է թթվածնային կայանի բացմանը

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ մասնակցել է թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում, այն կապահովի ոչ միայն բժշկական կենտրոնի թթվածնի պահանջարկը, այլև անհրաժեշտության դեպքում բուժհաստատությունը թթվածին կմատակարարի այլ հիվանդանոցների ևս։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։ Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է մարզեր այցելությունները՝ նշելով, որ մարզային այցերը սկսել են Շիրակից և անհրաժեշտություն է տեղում ծանոթանալ ոլորտում առկա հիմնախնդիրներին և նախանշել զարգացման ծրագրերը։ Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու մոր և մանկան ավստրիական ու մի քանի բուժհաստատություն ևս։
19:51 - 12 փետրվարի, 2021
ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ողջունել է հյուրին, աշխատանքային բեղուն գործունեություն մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև շարուկական կայուն գործակցություն կծավալվի:  Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար և ասել, որ շվեդական կողմը պատրաստակամ է անել հնարավորինը Հայաստանին աջակցելու հարցում: Խոսելով համատեղ ծրագրերից` դեսպանն անդրադարձել է բժշկական կրթությանը, փորձի փոխանակմանը, մասնավորապես` ուռուցքաբանության, արյունաբանության, պատվաստումների, ռադիոթերապիայի, դեղորայքի ձեռքբերման գործընթացի, հոգեբուժական և հոգեկան խնամքի, մանկաբուժության և այլ հարցերին:  Երկուստեք քննարկել են նաև հնարավոր համագործակցության ոլորտները` հոգեկան առողջության կարողությունների, մայրական մահացության նվազում և վերարտադրողական առողջության բարելավում, վերականգնողական ծառայությունների ուժեղացում, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունության կանխարգելման մեխանիզմներ:  Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, հետպատերազմյան և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել: Անդրադառնալով COVID-19-ի պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին` Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Հայաստանն ու Շվեդիան գրեթե նույն կարգավիճակում են, քանի որ երկուսն էլ բանակցությունների փուլ են անցնում:  Անահիտ Ավանեսյանը ընդգծել է, որ առողջապահական համակարգը կարողացել է դիմակայել մարտահրավերներին և հիմա կայուն վերականգնման փուլ է ապրում: «Պատերազմից հետո և այժմ` կորոնավիրուսի պայմաններում, շնորհիվ մեր մասնագետների, կարողացանք ոտքի կանգնել: Մեր բժիշկները հերոսական աշխատանք են կատարել: Համավարակի դեմ պայքարի հաջորդ փուլը պատվաստումների սկիզբը կլինի: Ներկայումս բանակցում ենք տարբեր ընկերությունների հետ»,- եզրափակել է նախարարը:  
21:43 - 11 փետրվարի, 2021
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|

tert.am: Ես շատ ուշադիր լսում եմ բոլոր ելույթները և ուզում եմ հիասթափեցնել: Այս մասին Ազգային ժողովում, որտեղ բուռն քննարկման առարկա դարձավ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Պատգամավորները մտահոգիչ էին համարում, որ 16 տարեկանի շեմը իջեցվել է 14-ի, որով հնարավորություն են ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա, ինքնուրույն ՄԻԱՎ-ի տեստ հանձնի և հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը: «Կներեք, որ հիասթափեցնում եմ,  բայց տվյալ դրույթը տասը տարուց ավելի է՝ գործում է, գործող օրենքը կարդացեք, ֆիքսված է, մենք որևէ բան չենք փոխում»,- ասաց նա և նշեց, որ այս նախագիծը որևէ կապ չունի ՄԻԱՎ կենտրոնի միացման կամ չմիացման հետ: Փոխնախարարը նշեց, որ պատրաստ են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և հատ առ հատ հոդվածներով անցնել և հասկանալ՝ որ դրույթն է պետք պահպանել: «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, այսօր կորոնավիրուսը խնդիր է, բայց ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ը խնդիր չէ, որովհետև մենք ունենք բուժում, տեստավորում, հիմնադրված ծառայություններ»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:00 - 11 փետրվարի, 2021