Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի
16:54 - 13 փետրվարի, 2021

Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Հարգելի քաղաքացիներ, Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝

Գրանցված երկրաշարժի հետեւանքով տուժածներ և ավերածություններ չկան: Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով: 

Տեղեկացնենք, որ  գրացվել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ։

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել