Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 169022 դեպք, մեկ օրում գրանցվել է 192 նոր դեպք
11:06 - 13 փետրվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 169022 դեպք, մեկ օրում գրանցվել է 192 նոր դեպք

Փետրվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169022 դեպք, որոնցից 160942-ն առողջացած, 3140-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 679135 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 2704 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 192 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 2 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 789 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել