Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ԱՆ մամուլի քարտուղար
18:04 - 13 փետրվարի, 2021

Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ԱՆ մամուլի քարտուղար

ՀՀ առողջապահության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում. 
 
«Հարգելի՛ քաղաքացիներ
 
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.
 
Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ՝ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
 
Շտապբուժօգնության 1-03 ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:
 
Հիշեցնենք, որ առողջապահության համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,- գրել է Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել