Երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, ԲԿ-ներ է դիմել 25 քաղաքացի, հոսպիտալացվել է մեկ հղի. ԱՆ
21:47 - 13 փետրվարի, 2021

Երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, ԲԿ-ներ է դիմել 25 քաղաքացի, հոսպիտալացվել է մեկ հղի. ԱՆ

Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել