Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ դիրքորոշումները չեն փոխվի |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ դիրքորոշումները չեն փոխվի |armenpress.am|

armenpress.am: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման շուրջ բանակցություններում Իրանի դիրքորոշումները Իբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ նոր կառավարության օրոք կմնան առաջվանը: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի փոխղեկավար Աբաս Արաքչին: Պաշտոնական տվյալների համաձայն, հունիսի 18-ին անցկացված ընտրություններում հաղթանակ Է տարել Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, որը հավաքել Է ձայների 61,9 տոկոսը, 28,9 միլիոն քաղաքացիներից նրա օգտին քվեարկել Է 17,9 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակը: «Ռայիսին իրատեսական եւ խելացի մարդ Է…Իրանի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ կառավարության փոխվելուց հետո»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում Է Արաքչիի խոսքը: ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ բանակցություններն անցկացվում են Վիեննայում ապրիլի 1-ից: Հունիսի 12-ին սկսվել Է կոնսուլտացիաների վեցերորդ փուլը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չի ունեցել. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո չորս տարի անց, հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: 2020 թվականի վերջին Իրանում ուժի մեջ Է մտել մի օրենք, որը պարտավորեցնում Է սկսել բարձրհարստացված ուրանի (20 տոկոսից) արտադրություն, սկսել ավելի հզոր ցենտրիֆուգների գործարկումը, որոնք գործարքի դրույթներից դուրս են, եւ հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումներից, եթե Թեհրանը չկարողանա նավթի ազատ առեւտուր անել եւ ֆինանսական գործողություններ իրականացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:51 - 21 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Ռայիսի, Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։ Լիահույս եմ նաև, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրկների միջև հարաբերություններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով և նախաձեռնություններով։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։
18:39 - 19 հունիսի, 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է. «Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղին։ Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն պայմաններից է։ Դարերի խորքից է գալիս մեր երկու բարեկամ ժողովուրդների՝ միմյանց ճանաչելու և համագործակցելու ձգտումը, ինչի համար այսօր ստեղծված են հիրավի լայն հնարավորություններ։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել բոլոր բնագառառներում՝ արձանագրելով դրական դինամիկա մեր ժողովուրդների փոխգործակցության որակական նոր մակարդակի համար»։ Նախագահ Սարգսյանն Էբրահիմ Ռայիսիին մաղթել է քաջառողջություն և աշխատանքային նվաճումներ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
16:51 - 19 հունիսի, 2021
ՀՀ ՊԵԿ և Իրանի մաքսային ծառայության պատվիրակությունները հանդիպել են Նորդուզ սահմանային անցակետում․ օրակարգում  Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև օպերատիվ կապի ստեղծումն էր

ՀՀ ՊԵԿ և Իրանի մաքսային ծառայության պատվիրակությունները հանդիպել են Նորդուզ սահմանային անցակետում․ օրակարգում Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև օպերատիվ կապի ստեղծումն էր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Օրակարգում  եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը: Դիտարկվել է նաև երկու երկրների միջև ծագող խնդիրների արագ, արդյունավետ լուծման մեխանիզմների և հարթակների ստեղծման հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր: Հայ և իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է՝ երկու գործընկեր կառույցների մասնագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին օպերատիվ  լուծումներ տալու նպատակով:
12:18 - 18 հունիսի, 2021
Իրանում սկսվեց քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում |armenpress.am|

Իրանում սկսվեց քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Հունիսի 18-ին տեղական ժամանակով 07՛:00-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) սկսվել է քվեարկությունն Իրանի նախագահի ընտրություններում: Ընտրությունների օրն Իսլամական Հանրապետության տարածքում բացվել է շուրջ 66,8 հազար ընտրական տեղամաս: Իրանի քաղաքացիները նաեւ կարող են քվարկել եւս աշխարհի 133 երկրներում, որտեղ կբացվեն 234 ընտրական տեղամասեր: Ընդամենն այն իրանցիների թիվն, ովքեր իրավունք ունեն մասնակցելու կամարտահայտությանը, կազմում է 52,31 միլիոն: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին քվեարկել է երկրի նախագահի ընտրություններում եւ քաղաքացիներին կոչ է արել մասնակցելու կամարտահայտությանը, հայտնել է PressTV հեռուստաալիքը: «Մենք բնակչությանը հրավիրում ենք գալու ընտությունների, քանի որ դա երկրի ժողովրդի օգտին է»,- ասել է Խամենեին: Քաղաքական գործիչն իր քվեն տվել է այն ընտրատեղամասում, որը գտնվում է Թեհրանում իմամ Ռուհոլլա Խոմեյնիի դամբարանում: Հունիսի 16-ին Քում քաղաքից Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ալիռըզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին հայտարարել են, որ հանում են իրենց թեկնածությունները նախագահական ընտրություններից: Ընտրարշավին շարունակում են մասնակցել Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզային, Գերագույն դատարանի նախագահ էբրահիմ Ռայիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին եւ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոուհանին իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ իր պաշտոնն զբաղեցնում է անընդմեջ երկու ժամկետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:56 - 18 հունիսի, 2021
Իրանցի խորհրդարանականները կոչ են անում պահպանողական թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել հօգուտ Ռայիսիի |azatutyun.am|

Իրանցի խորհրդարանականները կոչ են անում պահպանողական թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել հօգուտ Ռայիսիի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից երկու օր առաջ երկրի խորհրդարանի 290 պատգամավորներից 210-ը դիմել են ընտրապայքարում ներգրավված պահպանողական թեկնածուներին՝ հորդորելով նրանց ինքնաբացարկ հայտարարել և կոչ անել իրենց կողմնակիցներին քվեարկել նախագահի թեկնածու, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի օգտին։ «Այսօր, երբ հանրային տրամադրությունները վկայում են, որ Ռայիսիին ցուցաբերվող աջակցությունն աճում է, հարկավոր է անել հնարավորը ուժեղ կառավարություն ձևավորելու համար։ Այդ ուղղությամբ արված առաջին քայլը կլինի Ռայիսիին ցուցաբերված աջակցությունը», - նշված է իրանցի խորհրդարանականների հայտարարության մեջ։ Ռայիսիի գլխավոր հակառակորդը բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ, Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին է։ Այսօր հայտնի դարձավ, որ նրա օգտին ինքնաբացարկ է հայտարարել մեկ այլ բարեփոխական գործիչ, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն։ Վերջին հարցումների համաձայն՝ Մեհրալիզադեի վարկանիշը չէր գերազանցում 1 տոկոսը։
13:38 - 16 հունիսի, 2021
Աշխարհը պետք է իմանա Իրանի նկատմամբ Թրամփի անմարդկային հանցագործությունների մասին.  Ռոհանի |tert.am|

Աշխարհը պետք է իմանա Իրանի նկատմամբ Թրամփի անմարդկային հանցագործությունների մասին. Ռոհանի |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհը պետք է իմանա երկրի նկատմամբ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «անմարդկային հանցագործությունների» մասին, հայտնում է իրանական Tehran Times թերթը։ «Հարկ է, որ պարտադրված տնտեսական պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը և համապարփակ և աննախադեպ պատժամիջոցներ իրականացնողները հայտնի լինեն, որպեսզի բոլորն իմանան Թրամփի վարչակազմի կողմից իրանցի ժողովրդի նկատմամբ իրականացված անմարդկային հանցագործությունների մասին», - ասել է Ռոհանին։ Հիշեցնենք, որ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ն դուրս է բերել 2015 թվականին ընդունված Իրանի միջուկային համաձայնագրից և երկրի նկատմամբ իր «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակում պատժամիջոցներ կիրառել։
11:17 - 16 հունիսի, 2021
Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները |armenpress.am|

Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու խորհրդի ղեկավարն է, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները:  «Մեր խորհրդի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ունենք մի շարք զարգացումներ: Մեղրու ազատ տնտեսական գոտին այս պահին իր սահմաններով 1.7 հա է, և հարակից տարածքները պատկանում են այլ սեփականատերերի: Դրանք, գումարած 1.7 հա-ին, ընդհանուր դառնում են 11.4. հա, որն իդեալական է տնտեսական գոտին վերագործարկելու համար: Մենք որոշել ենք չսպասել դատական գործերին, այդ հողը հետ բերելու կամ գնելու հարցերին: Մենք սկսել ենք բանակցությունները մի շարք գործընկերների հետ, մեծամասնությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից են»,-  ասաց Վարոս Սիմոնյանը: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ընդունել են 3 պատվիրակությունը Իրանից, որոնցից արդեն իսկ ստացել են մի շարք առաջարկներ: Ընթացակարգը հետևյալն է, խորհուրդը ստանում է առաջարկները, որոնք քննարկվում են, ամբողջացվում են ու ներկայացվում են ստեղծված հանձնաժողովին: Վերջինիս կազմում են ՀՀ էկոնոմիկայի, Ֆինանսների, Արդարադատության նախարարության, ՊԵԿ-ի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները: «Այն առաջարկները, որոնք կստանան 60-ից ավելի միավոր, ըստ կառավարության հաստատված կարգի, դրանց առնչությամբ կընդունվի կառավարության որոշում ու դրանք կդառնան ազատ գոտու օպերատոր: Այսինքն՝ մենք սկսում ենք աշխատանքները, վերագործարկում ենք 1.7 հա-ից, որի վրա տեղակայված է վարչական շենքը: Կա նաև դատական գործընթաց վերջնական ակտ ստանալու համար, բայց դա մեզ չի խոչընդոտում վերագործարկելու»,-ասաց Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքով, հաջորդ փուլով կգնա հարակից տարածների ձեռքբերումը և միացումը Մեղրու ազատ տնտեսական գոտուն:   ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ գործընթացները, ընդհանուր առմամբ, շատ դանդաղ են գնում:  Ի պատասխան ԲՀԿ պատգամավորի, Վարոս Սիմոնյանը հիշեցրեց, որ նախորդ տարի համավարակ էր ու պատերազմ:  
17:43 - 03 հունիսի, 2021
Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում |tert.am|

Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում |tert.am|

tert.am: Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մայիսի 31-ին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի անձնակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, կողմերը պայմանավորվել են բարձրացնել երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում:Իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների նախագահների միջև նախկինում կնքված համաձայնագրերի իրականացման կարևորությունը:  «Այսօր պատշաճ պայմաններ են ստեղծվել համատեղ նախագծերի իրագործման համար, որոնք կասեցվել էին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով»,- ասել է Վաեզին:Մուստաֆաևը, իր հերթին, ընդգծել է, որ  Իրանի հետ առավել ամուր հարաբերություններ զարգացնելու ծրագրերն առաջնահերթ են Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում:
15:54 - 31 մայիսի, 2021