Ըստ քվեարկության նախնական տվյալների  Իրանի նախագահ է ընտրվել Իբրահիմ Ռայիսին |1lurer.am|
11:10 - 19 հունիսի, 2021

Ըստ քվեարկության նախնական տվյալների Իրանի նախագահ է ընտրվել Իբրահիմ Ռայիսին |1lurer.am|

1lurer.am: Իրանի նախագահի ընտրություններում, ըստ քվեարկության նախնական տվյալների, հաղթել է երկրի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, որը հավաքել է ավելի քան 17.6 մլն ձայն: Նա արդեն շնորհավորանքներ է ստանում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Իսլամական Հանրապետության ընտրական շտաբից հայտնել են, որ երկրում քաղաքացիական պարտքը կատարել է 28.6 միլիոն բնակիչ:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահի ընտրություններն անցկացվել են նախօրեին՝ հունիսի 18-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել