ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ Իրանի արտահանումն աճել է 40 տոկոսով. նախարար |armenpress.am|
15:08 - 05 հունիսի, 2021

ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ Իրանի արտահանումն աճել է 40 տոկոսով. նախարար |armenpress.am|

armenpress.am: Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանը հայտնել է, որ Իրանից արտահանումն աճել է 40 տոկոսով՝ ԵԱՏՄ-ի հետ կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի 18 ամիսների գործունեության ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

«Համաձայնագրի կատարման 18 ամիսների ընթացքում արտահանման աճը կազմել է շուրջ 40 տոկոս»,-ասել է նախարարն ու հավելել, որ ԵՄ անդամ երկրներից ներմուծումն անկում է ապրել 13 տոկոսով:

Նա նշել է, որ Իրանի և միության միջև մանրամասն բանակցություններ են ընթանում՝ համաձայնագրի շարունակականության ապահովման շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել