Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին |tert.am|
18:49 - 28 մայիսի, 2021

Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ կարևորելով երկրների միջև հարաբերությունները և վստահություն հայտնելով, որ իրենք կզարգացնեն փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Այս մասին հայտնում է «Թանսիմ» գործակալությունը։

«Որպես երկու բարեկամական հարևաններ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը բարձր մակարդակով եղբայրական հարաբերություններ են ձևավորել Ադրբեջանի անկախությունից ի վեր՝ ապավինելով պատմական, մշակութային և կրոնական կապերին»,-ասվում է Ռոհանիի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել