Աշխարհը պետք է իմանա Իրանի նկատմամբ Թրամփի անմարդկային հանցագործությունների մասին.  Ռոհանի |tert.am|
11:17 - 16 հունիսի, 2021

Աշխարհը պետք է իմանա Իրանի նկատմամբ Թրամփի անմարդկային հանցագործությունների մասին. Ռոհանի |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհը պետք է իմանա երկրի նկատմամբ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «անմարդկային հանցագործությունների» մասին, հայտնում է իրանական Tehran Times թերթը։

«Հարկ է, որ պարտադրված տնտեսական պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը և համապարփակ և աննախադեպ պատժամիջոցներ իրականացնողները հայտնի լինեն, որպեսզի բոլորն իմանան Թրամփի վարչակազմի կողմից իրանցի ժողովրդի նկատմամբ իրականացված անմարդկային հանցագործությունների մասին», - ասել է Ռոհանին։

Հիշեցնենք, որ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ն դուրս է բերել 2015 թվականին ընդունված Իրանի միջուկային համաձայնագրից և երկրի նկատմամբ իր «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակում պատժամիջոցներ կիրառել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել