Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Հայաստանում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար
 |1lurer.am|

Հայաստանում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Այս պահին Հայաստանում գտնվող արցախցի պացիենտների առողջական վիճակը բավարար է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա անդրադարձավ նաև իրավիճակի վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, նրանց հետ գործակցելու հարցերին։ «Գործարկում ենք բոլոր մեխանիզմները, որպեսզի միջազգային կառույցներն իրենց մանդատի շրջանակներում անեն հնարավորը առողջական, հումանիտար այս ճգնաժամն ուղղելու առումով։ Կարմիր խաչի և ԱՀԿ-ի հետ ամենօրյա գործակցության մեջ ենք։ Պացիենտների տեղափոխության հետ կապված էլ Կարմիր խաչն ակտիվ ներգրավված է պրոցեսների մեջ»,- հայտնեց նախարարը: Ինչ վերաբերում է Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներին, Ավանեսյանը նշեց․ «Այս պահին էլ կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ, որոնք ստանում են այնտեղ բուժօգնություն։ Մեր այստեղի մասնագետների հետ կոնսիլիումնեըր մշտապես իրականացվում են։ Ըստ հնարավորության ու անհրաժեշտության՝ մեր գործընկերների հետ նաև կազմակերպում ենք հնարավոր տեղափոխումները»։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։
13:01 - 05 հունվարի, 2023
Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Երեկ երեք պացիենտ տեղափոխվեց Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ: Նրանք կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է. նման ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ընդգծեց, որ Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս: «Արվում է հնարավորը, որ պակասը լրացվի, բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
13:19 - 29 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ. ՀՀ առողջապահության նախարար

 |armenpress.am|

Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ. ՀՀ առողջապահության նախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև զորակցություն է հայտնել Արցախում շրջափակման պայմաններում մահացած 44-ամյա տղամարդու ընտանիքի անդամներին ու հարազատներին: «Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից: Ցավով եմ խոսում Արցախում շրջափակման պայմաններում 44-ամյա տղամարդու մահվան մասին: Զորակցությունս եմ հայտնում ընտանիքին ու հարազատներին: Այս պահին էլ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ ճանապարհը փակ լինելու պատճառով»,- գրել է նախարարը: Արցախում դեկտեմբերի 19-ին ծանր վիճակում գտնվող քաղաքացի  է մահացել: Վերջինիս չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:
14:22 - 20 դեկտեմբերի, 2022
Փորձում ենք անել հնարավորը Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու համար. Ավանեսյան
 |1lurer.am|

Փորձում ենք անել հնարավորը Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու համար. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Արցախում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:   «Մենք անմիջական կապի մեջ ենք ինչպես հիվանդանոցի, այնպես էլ առողջապահության նախարարության հետ: Համատեղ ուժերով փորձում ենք անել հնարավորը ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու, և երբ իրավիճակը հանգուցալուծվի՝ րոպե առաջ նրանց Երևան տեղափոխելու համար»,- ասաց Ավանեսյանը: Ավանեսյանը տեղեկացրեց, որ դիմել են միջազգային կառույցներին՝ օգտագործել բոլոր խողովակները, որ հնարավոր դառնա հիվանդների տեղափոխումը Երևան: Խոսելով դեղորայքի և բժշկական պարագաների պաշարների մասին՝ Ավանեսյանը նշեց. «Նրանք ռացիոնալ ձևով օգտագործում են պաշարները, դրանք ուղղում են միայն անհրաժեշտ ուղղություններով: Ռեսուրսների նման խնայողաբար օգտագործումը կարևոր է, որ կարողանան հնարավորինս երկար դիմանալ»: Ավանեսյանը նշեց․ «գյուղական այն համայնքները (Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող-խմբ․), որոնք կտրված են, Արցախի առողջապահական համակարգն այս պահին չի կարողանում նրանց կարիքները հոգալ, մենք՝ միասնական թիմով, մարզային առողջապահական համակարգերի հետ, այդ բնակավարյրեր են հասցրել դեղորայք, այլ անհրաժեշտ բոլոր պարագաները շտապ բուժօգնության ծառայության միջոցով»:
13:09 - 15 դեկտեմբերի, 2022
Անահիտ Ավանեսյանն ակնկալում է ԱՀԿ-ի արագ արձագանքը Արցախում հասունացող հումանիտար աղետին

 |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանն ակնկալում է ԱՀԿ-ի արագ արձագանքը Արցախում հասունացող հումանիտար աղետին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանը խնդրի մասին բարձրաձայնել է նաև «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախի հայերը բախվում են առողջապահական ճգնաժամի: Առողջապահական հրատապ կարիքներ ունեցող մարդկանց չեն կարողանում տեղափոխել Երևան, դեղորայքի և հումանիտար աջակցության մատակարարումը բնակչությանն անհնար է դարձել»,- գրել է Ավանեսյանը:
11:48 - 14 դեկտեմբերի, 2022
Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի շրջանակներում համագործակցության հուշագրեր են ստորագրվել

Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի շրջանակներում համագործակցության հուշագրեր են ստորագրվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ` ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են պետական և մասնավոր բժշկական կազմակերպություններ՝ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։   «Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են կենտրոնների կարողություններին, հագեցվածությանն ու ծառայություններին: Ներկայացվել են վերջին տարիներին ինտենսիվ բարեփոխումների արդյունքում Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները:   Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները կարևորել են նմանատիպ հանդիպումները և ընդգծել ոլորտում գործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը:   Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի շրջանակներում այս 3 կենտրոնում ստորագրվել են համագործակցության հուշագրեր` ամրագրելով ուռուցքաբանության, սրտաբանության, վիրաբուժության ոլորտներում ակտիվ գործակցելու պատրաստակամությունը։   Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» և ՌԴ «Ն.Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային գիտահետազոտական ինստիտուտի» միջև ստորագրված հուշագիրը նոր թափ կհաղորդի երկու երկրների առողջապահական կառույցների համագործակցությանը` հնարավորություն ընձեռելով վերապատրաստելու մասնագետներին, ձեռք բերելու նոր սարքավորումներ, ավելացնելու ծառայություններ, բուժման նոր՝ ժամանակակից մեթոդներ, համատեղ ջանքերով կատարելու բարդ և եզակի վիրահատություններ: Պետական բազմապրոֆիլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ու ՌԴ «Վ.Ա.Ալմազովի» անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնը գործակցության հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում են մասնագետների շարունակական վերապատրաստումներ, փորձի փոխանակում ու հանդիպումներ: Գործընկերությունը հատկապես նշանավորվելու է նյարդավիրաբույժների պատրաստման ու գործնական աջակցության առումով:   «Էրեբունի» բժշկական կենտրոնի և ՌԴ «Ակադեմիկոս Ե.Ի.Չազովի անվան Սրտաբանության գիտահետազոտական բժշկական ազգային կենտրոնի» միջև ստորագրված համագործակցության հուշագիրը սրտաբանության ոլորտի զարգացմանն է նպաստելու, կողմերը գործակցելու են ընդհանուր և ինտերվենցիոն սրտաբանության, ինչպես նաև առիթմոլոգիայի ուղղություններով:   Համագործակցության մեկ այլ հուշագիր էլ ստորագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի և ՌԴ «Վ.Ա.Վիշնևսկու անվան վիրաբուժության գիտահետազոտական ազգային բժշկական կենտրոնի» հետ: Հուշագրի համաձայն՝ կկազմակերպվեն այցեր վիրաբուժության ոլորտում փորձի փոխանակման և գիտագործնական գիտելիքների զարգացման նպատակով:   Անահիտ Ավանեսյանը և Միխայիլ Մուրաշկոն գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահության ոլորտում շարունակական ու զարգացող հարաբերություններն ավելի քան տեսանելի դարձնելու փաստի առթիվ», - նշված է հաղորդագրության մեջ:
20:54 - 26 նոյեմբերի, 2022
Հայաստանի շտապ բուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով

Հայաստանի շտապ բուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք: Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի՝ ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը՝ ռեանիմոբիլ: Վարչապետը ծանոթացել է մեքենաների հնարավորություններին: Պատասխանատուներն ընդգծել են, որ վերջիններս հագեցած են ժամանակակից բժշկական սարքերով, օժանդակ պարագաներով: Ծրագրի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:18 - 22 նոյեմբերի, 2022
Բժիշկ Կիմ Հեքիմյանը նշանակվել է Անահիտ Ավանեսյանի՝ առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական

Բժիշկ Կիմ Հեքիմյանը նշանակվել է Անահիտ Ավանեսյանի՝ առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական

Բժիշկ Կիմ Հեքիմյանը համալրել է Առողջապահության նախարարության թիմը: ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Կիմը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս է, հանրային առողջապահության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս: Նա մասնագիտացած է մոր և մանկան ոլորտում: Բժիշկ Հեքիմյանը նշանակվել է առողջապահության նախարարի՝ առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական։ «Սփյուռքի համագործակցության այս մոդելը նոր է: Կան հանրային առողջապահության փորձագետներ ամբողջ աշխարհից, որոնք համախմբվում են մեր երկրի համար հասանելի, անաչառ ու բարձրորակ ծառայությունների մատուցման նոր մտահղացումներ կենսագործելու համար», - Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ասում է Կիմը: Առողջապահության նախարարության հետ Կիմ Հեքիմյանի համագործակցությանը նպաստել են «ԱՊՐԻ Արմենիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը և «ՀԵՆԱՐ» հիմնադրամը:
11:35 - 09 նոյեմբերի, 2022
Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում և վերազինում

 |armenpress.am|

Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում և վերազինում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է իրականացնել  առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում և ամբողջական վերազինում, 2023-ին հիմնականում նախատեսված են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման աշխատանքներ: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Կառավարության ծրագրով մենք առաջիկա 5 տարիներին պետք է իրականացնենք առնվազն 50 բժշկական կենտրոնների կառուցում, վերակառուցում և ամբողջական վերազինում: Ընթացիկ ֆինանսական բարեհաջող ավելացումների պարագայում կարծում ենք, որ առաջիկա տարիներին պետք է ամբողջությամբ այս խոստումն իրագործենք»,-ասաց Ավանեսյանը:  2022 թվականին կապիտալ շինարարությունների ընդհանուր ցանկը ներառում է 13 բժշկական կենտրոն: 2023-ին ևս ավելանում են բժշկական կենտրոններ: 2023 թվականին հիմնական ուղղվածությունը լինելու են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման նախագծերը: «Հաջորդ տարի մենք նախատեսել ենք թվով 20 ամբուլատորիաների նախագծանախհաշվային աշխատանքներ: Բանակցություններ ենք վարում քաղաքաշինության կոմիտեի հետ՝ դրանք անելու մոդուլային տարբերակներով, այսինքն՝ ունենալ մեկ նախագծված տիպային ամբուլատորիա, որը հետո տեղակապումով կարող ենք տարածել նաև բնակավայրերում: Բացի այդ, ներառված է նաև Շիրակում պոլիկլինիկայի վերակառուցում, Վանաձորի պոլիկլինիկայի վերակառուցում»,-ասաց նախարարը: Ավանեսյանը ընդգծեց՝ խոստացել են, որ առողջության առաջնային օղակի հզորացումը լինելու է իրենց առաջնահերթությունը, առաջիկա ծրագրերը հենց կոչված են ծառայելու այդ նպատակին: Նախագծման աշխատանքներն ավարտվել են և շինարարություն է լինելու Արմավիրի և Արարատի մարզերում ՀՎԿԱԿ-ի երկու մասնաշենքերում, վերակառուցվելու է նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը: Համաշխարհային բանկի ծրագրերով էլ 2023-ին կավարտվեն Մարտունու ԲԿ-ի և Եղեգնաձորի ԲԿ-ի շինարարական աշխատանքները: Մարտունու ԲԿ-ն ապրիլին կհանձնվի շահագործման, իսկ Եղեգնձորինը՝ աշնանը:
15:11 - 04 նոյեմբերի, 2022
Զոհված զինծառայողների հետ կապված կազմվում են եզրակացություններ, փոխանցվում՝ համապատասխան իրավապահ մարմիններին. Ավանեսյան |armtimes.com|

Զոհված զինծառայողների հետ կապված կազմվում են եզրակացություններ, փոխանցվում՝ համապատասխան իրավապահ մարմիններին. Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս պահին դժվար է նշել սեպտեմբերյան մարտերի հետևանքով վիրավոր զինծառայողների ընդհանուր թիվը։ Հարցին վերջինս անդրադարձավ այսօր՝ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ: «Վիրավորներից մի փոքր հատվածը ունի շարունակական բժշկական օգնության կարիք թե՛ կրկնակի փոքր վիրահատական միջոցառումների մասով, թե՛ վերականգնողական միջոցառումների։ Թիվ չեմ կարող ասել, որովհետև նրանք տարբեր ԲԿ-ներում են ստանում իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը»,- նշեց նա։ Հարցին՝ վերջին պատերազմի հետևանքով քանի՞ խոշտանգված դի է եղել, Ավանեսյանն ասաց՝ բոլոր զոհված զինծառայողների դեպքերի հետ կապված կազմվում են մահվան եզրակացություններ, որոնք փոխանցվում են համապատասխան իրավապահ մարմիններին:    
13:34 - 03 նոյեմբերի, 2022
Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր

Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում՝ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը: Նախարարը նշել է, որ ռազմավարության գլխավոր նպատակը բնակչության առողջության բարելավումն է՝ որակյալ ու հասանելի ծառայությունների մատուցման միջոցով: Հենց այդ նպատակին է միտված առողջության ապահովագրության համակարգը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար: Մասնավորապես, առաջարկվում է այն ներդնել փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, ներառել առողջապահական բոլոր ծառայությունները, բացի ատամնաբուժությունից և պլաստիկ վիրաբուժությունից, նախատեսել մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներ: Ակնկալվում է ստեղծել ապահովագրական այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա նույն որակի ու հասանելիությամբ առողջապահական ծառայություններ մատուցել շահառուների բոլոր խմբերին՝ անկախ սոցիալական դրությունից: Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Արծարծվել են ապահովագրության համակարգի առողջապահական ու ենթակառուցվածքային չափանիշներին, ֆինանսական գնահատականին, կառավարման մեխանիզմներին, պետության ներգրավվածության շրջանակին, ապահովագրավճարի չափին, ներդրման ռիսկերին առնչվող և այլ հարցեր, ներկայացվել են առաջարկներ:Վարչապետը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է հետագա քննարկումները շարունակել աշխատանքային խմբի ձևաչափով՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և լրամշակել նախագիծը:
21:50 - 15 հոկտեմբերի, 2022