Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|
13:19 - 29 դեկտեմբերի, 2022

Արցախից երեկ Երևան տեղափոխված երեք պացիենտի վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Երեկ երեք պացիենտ տեղափոխվեց Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ: Նրանք կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է. նման ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս:

«Արվում է հնարավորը, որ պակասը լրացվի, բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել