Ծանր վիճակում գտնվող 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ
11:03 - 28 դեկտեմբերի, 2022

Ծանր վիճակում գտնվող 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ։

«Նրանք՝ Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․ Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ 

Արցախի առողջուպահության նախարարությունից հայտնում են, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- նշվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել