Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ. ՀՀ առողջապահության նախարար

 |armenpress.am|
14:22 - 20 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ. ՀՀ առողջապահության նախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև զորակցություն է հայտնել Արցախում շրջափակման պայմաններում մահացած 44-ամյա տղամարդու ընտանիքի անդամներին ու հարազատներին:

«Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից:

Ցավով եմ խոսում Արցախում շրջափակման պայմաններում 44-ամյա տղամարդու մահվան մասին: Զորակցությունս եմ հայտնում ընտանիքին ու հարազատներին:

Այս պահին էլ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ ճանապարհը փակ լինելու պատճառով»,- գրել է նախարարը:

Արցախում դեկտեմբերի 19-ին ծանր վիճակում գտնվող քաղաքացի  է մահացել: Վերջինիս չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել