Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Քաղաքը իրապես գովազդային աղբից պետք է ազատվի. Ավինյանը՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր ստանդարտների մասին |1lurer.am|

Քաղաքը իրապես գովազդային աղբից պետք է ազատվի. Ավինյանը՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր ստանդարտների մասին |1lurer.am|

1lurer.am: Մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովազդները պետք է համապատասխանեցվեն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին, չհամապատասխանողները կապամոնտաժվեն: Այդ մասին հարցը ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: Զեկուցվեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ: Դրանց 80 տոկոսն ապամոնտաժվել է հենց տնտեսվարողների կողմից, երբ ներկայացվել են տեղի ունեցող գործընթացի նպատակները: «Բոլոր տնտեսվարողներին նաև առաջարկվել է աջակցություն, որպեսզի առկա գովազդն ապամոնտաժելուց հետո մեր նոր ձևաչափի, ընդունված չափորոշիչների շրջանակներում մենք խորհրդատվություն տրամադրենք, թե ինչ տարբերակներով է կարելի նորը տեղադրել: Եվ այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ տնտեսվարողներին հորդորել, որ գլխավորապես հենց իրենք իրենց ուժերով դա անեն, և մենք էլ կաջակցենք»,- ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ նպատակ չկա ապամոնտաժման ծախսերը որպես փոխհատուցում պահանջել: «Մեր միակ նպատակը քաղաքի արտաքին տեսքը բարելավելն է: Բոլոր տնտեսվարողներին և հատկապես համագործակցային տրամաբանությամբ գործող տնտեսվարողներին վստահաբար կաջակցենք այս պրոցեսում»,- ասաց Գրիգորյանը: Անդրադառնալով թեմային՝ Ավինյանը նշեց, որ այս պրոցեսում շատ կարևոր է, որ այս գործընթացը վերաբերի ոչ միայն նոր գովազդ տեղադրող տնտեսվարողներին, այլև հին տարբերակով գովազդ ունեցող տնտեսվարողներին: «Փաստացի ստացվում է, որ այս փոքր, կարճ ժամկետում որոշակի դիսբալանս կարող է ունենանք, որովհետև նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդներ, բայց դա պետք է փոխվի մինչև հունվարի 1-ը: Այսինքն՝ այս բոլոր տնտեսվարողները, որոնք նախկինից ունեին այդ գովազդի թույլտվությունները, պետք է գիտակցեն, որ մինչև հունվարի 1-ը իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների: Այստեղ փաստացի ժամկետը 2 ամսվա մասին է, և, հետևապես, խնդրում եմ՝ իրենց նույնպես սկսել տեղեկացնել այս գործընթացի մասին, որպեսզի հետո էլի մենք բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք, և կամավոր, ընկերաբար այս պրոցեսը տեղի ունենա, որովհետև քաղաքը իրապես գովազդային աղբից պետք է ազատվի, և այն ռեֆորմը, որը տեղի է ունեցել, պետք է արդեն այս տարվա վերջով մենք, կարելի է ասել, առաջին, մեծ փուլն ամփոփած լինենք: Պարզ է՝ նորերն այլևս թույլ չենք տալիս, բայց հները նույնպես ամբողջությամբ պետք է փոխվեն, և քաղաքի տեսքն էականորեն կփոխվի այս պրոցեսից»,- ասաց Ավինյանը: Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ որոշակի հուսադրող միտում են նկատում, որ շատ տնտեսվարողներ, հենց իրենք նկատելով այս գործընթացը, անգամ մինչև ծանուցելը ձեռնամուխ են լինում այդ փոփոխությունների կատարմանը: Ավինյանը, խոսքն ուղղելով տնտեսվարողներին, տեղեկացրեց. «Պետք է բոլորը տեղեկացված լինեն, որ հունվարի 1-ից ամբողջ ուժով մտնում են գովազդային նոր ստանդարտները, հետևապես դրանից հետո մեզանից նեղանալ չլինի»:
12:50 - 23 հոկտեմբերի, 2023
Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ, ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2020 թվականին և ավարտվել 2023 թվականի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 166,7 մլն դրամ: Ներկայումս դպրոցում սովորում է 780 աշակերտ: Դպրոցը համալրվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկական սարքավորումներով: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս վերադարձի առիթով, որովհետև գիտեմ, որ բոլորդ շատ երկար եք սպասել, և ուրախ եմ, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում: Մենք ինչո՞ւ ենք այսքան մեծ կարևորություն տալիս դպրոցին, դպրոցաշինությանը, որովհետև կարծում ենք, որ սա ռազմավարական խնդիր է և ռազմավարական ծրագիր»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի ապագան կախված է գալիք սերնդից, նրա մոտ ձևավորվող գաղափարներից և մտքից: «Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում դպրոցաշինության ստանդարտը և որակը, որովհետև ուզում ենք, որ բոլորդ դպրոցում զգաք ինչպես տանը: Մենք ուզում ենք, որ դուք դպրոցին վերաբերվեք այնպես, ինչպես տանն եք վերաբերվում, և ընդհակառակը՝ ուզում ենք նաև, որ դպրոցը ձեզ վերաբերվի այնպես, ինչպես սովորաբար ձեզ ընդունում են ձեր ծնողները, ձեր տատիկները, պապիկները, քույրերը և եղբայրները: Եվ շատ կարևոր ենք համարում, որ դպրոցը ձեզ օգնի լուծել երեք շատ կարևոր հարց, որոնք սկզբունքային են մեր կրթական բոլոր բարեփոխումների համար: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր աշակերտ դպրոցից դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով: Սա շատ կարևոր է»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է կրթության համար բարենպաստ, ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծման կարևորությունը. «Սակայն շենքը, գույքը, մնացած ամեն ինչն ընդամենն անկենդան առարկաներ են: Հիմա դուք ձեր ամենօրյա վերաբերմունքով պետք է կյանք տաք այդ շենքին»: Անդրադառնալով ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված դահլիճների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք բոլոր հաստատությունների համար պետք է հստակ չափանիշներով կառուցվեն և գործեն. ֆիզկուլտուրայի դահլիճները, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտերը՝ յուրաքանչյուրը պետք է համապատասխան չափանիշներով լինի: Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2021 թվականին և ավարտվել 2023-ի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1,5 մլրդ դրամ: Կառուցված դպրոցի հզորությունը 432 է, իսկ ներկայիս աշակերտների թիվը՝ 286: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին նորամուտի առիթով և նշել, որ նոր դպրոցներ ունենալու Կառավարության մղումն ինչ-որ տեղ կապ ունի նոր մտածողություն ունենալու անհրաժեշտության հետ: «Ի՞նչ կարող է նշանակել նոր մտածողություն: Նոր մտածողությունը, կարծում եմ, կարող է նշանակել հետևյալը. ինքներս մեզ ավելի լավ ճանաչել, նորովի ճանաչել, ավելի լավ ճանաչել մեր ուժեղ կողմերը որոնք են, ավելի լավ ճանաչել մեր թույլ կողմերը որոնք են, փորձել ուժեղացնել այն բոլոր ուժեղ կողմերը, որ ունենք, փորձել հաղթահարել այն բոլոր թերությունները, որ ունենք: Կարծում եմ, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները մտածողության մեջ են՝ ինքներս մեզ ընկալելու, մեր միջավայրն ընկալելու, աշխարհն ընկալելու, ժամանակներն ընկալելու, հնարավորություններն ընկալելու: Այս առումով, երեխաների, աշակերտների համար նոր մտածողություն ուզում ենք, որ նշանակի մի բան՝ ձեզնից յուրաքանչյուրի հնարավորությունների անսահմանափակությունը»,- նշել է վարչապետը: Վարչապետի դիտարկմամբ՝ Կառավարության խնդիրն է կրթությունը դարձնել հասանելի բոլորի համար: «Կառավարությունն այդ ծախսերն ինչի՞ համար է անում, որովհետև մենք հավատացած ենք՝ ձեր մեջ հիմա նստած են մարդիկ, ովքեր կանխորոշելու են մեր երկրի և աշխարհի ապագան: Ես ուզում եմ, որ դուք շատ լուրջ վերաբերվեք ձեր այդ առաքելությանը և հնարավորությանը: Մենք ուզում ենք, որ դուք ձեր մտքով, մտածողությամբ, մտքի թռիչքով ամեն մեկդ և բոլորդ միասին այս դահլիճը, այս դպրոցը, այս շենքը, երկիրը, ձեր թաղամասերը, ձեր փողոցները, մեր քաղաքները լցնեք նոր բովանդակությամբ, նոր կյանքով, նոր մտածողությամբ, որը կլինի մրցունակ: Սա շատ կարևոր է, որովհետև մտածողությունն էլ կարող է բերել պրոբլեմներ: Մեր շատ պրոբլեմներ գալիս են մեր մտածողությունից, և շատ պրոբլեմներ չենք կարողանում լուծել մեր մտածողությունից: Շատ կարևոր է, որ ինքներդ ձեզ և ձեր կրթությանը շատ լուրջ վերաբերվեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
17:03 - 20 հոկտեմբերի, 2023
Ինձ համար Երևանն առաջին հերթին մարդիկ են. քաղաքապետը շնորհավորել է Երևանի օրվա առիթով

Ինձ համար Երևանն առաջին հերթին մարդիկ են. քաղաքապետը շնորհավորել է Երևանի օրվա առիթով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Տիգրան Ավինյանի «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղ գտած շնորհավորանքի մեջ, մասնավորապես, գրված է. «Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում»: Քաղաքապետն ընդգծել է՝ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։ «Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։ Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,-եզրափակել է Ավինյանը:
13:54 - 14 հոկտեմբերի, 2023
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև. Հոկտեմբերի 13-ին՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության օրը, արգելվել է լրագրողների մուտքը քաղաքապետարան՝ այդ արարողությանը մասնակցելու համար։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառը տարածքի սահմանափակ լինելն է։   Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ լրատվամիջոցները նախապես զգուշացված են եղել այդ մասին, սակայն դա որևէ կերպ չի կարող արդարացնել կիրառված մոտեցումը։ Ինչպեսև երդմնակալությունից հետո Տիգրան Ավինյանի տված ճեպազրույցն ամենևին չի կարող փոխարինել լրագրողների մասնակցությանն այդ արարողությանը, համակողմանի լուսաբանմանն ու էքսկլյուզիվ տեսանկարահանումներին։ Այս քայլով քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու և տարածելու, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Իսկ առաջարկը՝ օգտվել պաշտոնական հեռարձակումից, առնվազն վիրավորական է մասնագիտական գործունեության տեսանկյունից, քանի որ դա խիստ սահմանափակում է տվյալ միջոցառումը մանրամասնությամբ լուսաբանելու հնարավորությունը։ Համեմատելով իրավիճակը չորս տարի առաջ տեղի ունեցած՝ նախորդ քաղաքապետի երդմնակալության հետ, որն անցավ լրատվամիջոցների լիարժեք մասնակցությամբ, արձանագրում ենք լուրջ հետընթաց։ Թեև նախկինում ավագանու նիստերը և ընդհանուր առմամբ քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելիս լրագրողները բախվել են խոչընդոտների, սակայն վերջին տարիներին խնդիրները լուծում էին ստացել։ Իսկ հիմա մենք ականատես ենք դառնում արատավոր մոտեցումների վերադարձի։ Այս ամենը հիմք է տալիս խոր մտահոգություն արտահայտելու ապագայում լրագրողների հետ քաղաքապետարանի աշխատանքի խնդրահարույց հեռանկարի վերաբերյալ։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանից և քաղաքապետարանի աշխատակազմից․ ներողամտություն հայցել լրագրողներից՝ քամահրական վերաբերմունքի համար, հրապարակավ երաշխավորել, որ ջանքեր կգործադրվեն լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների հետ համագործակցությունը պատշաճ կազմակերպելու համար։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
18:47 - 13 հոկտեմբերի, 2023
Մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու գործում. Վահագն Խաչատուրյանը՝ Տիգրան Ավինյանին

Մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու գործում. Վահագն Խաչատուրյանը՝ Տիգրան Ավինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:Ուղերձում ասվում է.«Շնորհավորում եմ Ձեզ Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու ստեղծարար աշխատանք:Երևանի ավագանու անցած ընտրությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ Հայաստանը հաստատակամորեն ոտք է դրել ժողովրդավարական և մասնավորապես ընտրական ինստիտուտների կայացման ուղու վրա և հավատարիմ է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:Վստահ եմ, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր գործունեությունը հենված է լինելու հենց այս սկզբունքների և արժեքների վրա, ինչպես նաև միտված է լինելու Երևանի շենացմանն ու զարգացմանը, մեր քաղաքացիների համար արժանավայել, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ստեղծմանը:Դուք և Ձեր թիմը մայրաքաղաքային կյանքը ղեկավարելու բարձր պատասխանատվությունը ստանձնում եք մեր երկրի համար բարդ ժամանակաշրջանում, երբ բոլորիս առաջնային պարտականությունն է Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելն ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար մեր հայրենակիցների խնդիրների լուծումը:Լիահույս եմ, որ Ձեր գլխավորությամբ Երևանի քաղաքային իշխանությունը կանի հնարավորը մայրաքաղաքում փոխվստահության մթնոլորտի ապահովման հանրային համերաշխության ամրացմանը և Երևանի քաղաքային խնդիրների հանգուցալուծումն ու շարունակական զարգացումը երաշխավորելու համար:Հարգելի պարոն Ավինյան,Կրկին շնորհավորելով մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու առաքելության մեջ և շարունակական հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների»:
14:41 - 13 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է. Տիգրան Ավինյան |news.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է. Տիգրան Ավինյան |news.am|

news.am: ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Սկսած նրանց տեղափոխման հարցերից Երևանի քաղաքապետարանն ամենաառաջնային ու ակտիվ դերակատարումն է ունեցել։ Հիմա էլ մեր բոլոր վարչական շրջաններն ընդունում են դիմումներ ԼՂ-ից տեղահանված մեր եղբայրներից և քույրերից: Այդ դիմումները կառավարության եւ Կարմիր Խաչի հետ համատեղ բավարարվում են: Մենք դեռեւս մի քանի քննարկում պետք է ունենանք կառավարության հետ՝ հասկանալու ընդհանուր քաղաքականությունը եւ միասնական քաղաքականություն վարելու նպատակով», - ասաց նա։
13:08 - 13 հոկտեմբերի, 2023
Քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ. Ավինյան |news.am|

Քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ. Ավինյան |news.am|

news.am: Դուք տեսաք, որ քաղաքապետի երդմնակալության արարողությունը մի փոքր այլ ֆորմատով էր տեղի ունենում, մի փոքր ավելի խիտ ու ծանրաբեռնված էր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ լրագրողներին թույլ չտրվեց ներկա լինել ենդմնակալության արարողությանը, որքանով է դա ժողովրդավարական: «Իրականում ներսից ապահովվում էր եւ ուղիղ եթերը, եւ ամբողջ նյութերը, որոնք ներսում նկարահանվել են, ոչ միայն ուղիղ եթեր է տրվել, նաեւ տրվել է բոլոր լրագրողներին, որոնք ցանկացել են: Սա ընդամենը կազմակերպական հարց էր: Հենց հիմա դուք քաղաքապետարանի ներսում եք, ես էլ ճեպազրույց եմ տալիս: Այնուամենայնիվ, քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ»,-ասաց նա:
12:32 - 13 հոկտեմբերի, 2023
«Ընդունում եմ Երեւանի նախկին եւ ներկա դժվարություններն ու մարտահրավերները». Ավինյանը խոստացավ հարմարավետ քաղաք |news.am|

«Ընդունում եմ Երեւանի նախկին եւ ներկա դժվարություններն ու մարտահրավերները». Ավինյանը խոստացավ հարմարավետ քաղաք |news.am|

news.am: Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետարանում երդման արարողությունից հետո հանդես եկավ ելույթով: Նա, մասնավորապես, նշեց. «Անասելի մեծ է մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու պատասխանատվությունը: Ամենօրյա աշխատանքով պետք է հոգալ մեկ մլն-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքի մասին, որի խնդիրները բազմազան են, որոշ դեպքերում հրատապ եւ անհետաձգելի, երբեմն նաեւ երկարաժամկետ լուծում պահանջող: Ընդունելով այս լանջաշղթան ընդունում եմ Երեւանի նախկին եւ ներկա դժվարություններն ու մարտահրավերները, գիտակցելով այն ոչ որպես բեռ, այլ պատվի եւ պատասխանատվության, աշխատանքի ու առաքելության մանդատ: Շնորհակալ եմ նաեւ ինձ վստահելու համար: Ի պատասխան վստահեցնում եմ, որ անելու եմ հնարավորն ու անհնարինը, որ Երեւանը լինի մարդկանց համար հարմարավետ քաղաք,  որ երեւանցին իր խնդիրներով ու ցանկություններով կիսվի մեզ մետ՝ համոզված լինելով, որ բարձրաձայնված խնդիրները կլուծվեն հիմքում դնելով հանրային շահը որպես սկզբունք:  Հանրային շահի գերակայությունն է ստեղծելու Երեւանի զարգացման համար այն ներդաշնակ միջավայրը, որտեղ մեր քաղաքը՝ պահպանելով իր յուրահատկություններն ու դիմագիծը, կնորացվի, կբարեկարգվի եւ էլ ավելի կգեղեցկանա:  Բարեփոխումների մեր ծրագիրը նախատեսում է Երեւան քաղաքի համաչափ զարգացում, երբ հավասար հնարավորություններ կստեղծվեն բոլոր վարչական շրջանների բնակիչների համար, եւ վերջիններս մարդկային կապիտալի զարգացման ենթակառուցվածքների, հետաքրքիր ժամանց ունենալու եւ ծառայություններից պատշաճ օգտվելու հնարավորություն կունենան հավասարապես: Քաղաքը հարմարավետ կլինի բոլոր երեւանցիների համար՝ տարեցների, երեխաների, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ քաղաքի հյուրերի եւ զբոսաշրջիկներից համար:  Քաղաքապետարանի ծառայությունները բարելավելու նպատակով մենք հաշվի ենք առնում քաղաքացիների բողոքները, նկատառումները, ինչպես նաեւ խրախուսում ենք մասնակցայնության բարձրացումը, որով մեր քաղաքը կնմանվի մեր՝ երեւանցիներիս պատկերացրած երազանքների քաղաքին: Մեր հանձնառությունն է, որ մանկապարտեզ, դպրոց, համալսարան կամ աշխատանքի գնացող մարդու առօրյա հոգսերը հնարավորինս նվազեցնենք՝ քաղաքը դարձնելով առավել հարմար եւ հասանելի:  Թվում է՝ սրանք մանր խնդիրներ են, սակայն քաղաքում չկա մանր խնդիր, որովհետեւ հատկապես մանրուքներն են խաթարում մեր առօրյան: Հետեւապես այս խնդիրների համապարփակ լուծումը  կստեղծի միջավայր, որտեղ բոլորս կցանկանանք ապրել ու արարել: Քաղաքապետը պետք է հոգ տանի իր բնակիչների համար, որովհետեւ Երեւանը մարդիկ են, որոնք ապրում են մեր քաղաքում եւ բախվում են այն բոլոր խնդիրներին, որոնց մենք բոլորս էլ բախվում ենք: Անվասայլակով կամ մակնասայլակով չհարմարեցված մայթերով շրջող մարդիկ են, աշխատանքից կամ դասից ուշացող, այսքան բարեփոխումից հետո դեռեւս կանգառում ավտոբուսին երկար սպասող եւ արդարացի դժգոհ երեւանցիները: Քաղաքն անհատի հոգսերով չպետք է ծանրաբեռնի իր քաղաքացուն; Երեւանցին իր ազատ ժամանակը պետք է անցկացնի քաղաքի անբաժան մասը դարձած մշակութային միջոցառումներին մասնակցելով, իսկ մենք կանենք ամեն ինչ, որ բարձրարժեք արվեստը գտնի երեւանցուն: Երեւանում շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի  իրեն շրջապատող միջավայրի հետ, Երեւանը պետք է լինի մարդկանց համար քաղաք, իսկ քաղաքն այդպիսին կարող է դառնալ մի պարզ սկզբունք պահպանելով՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ:  Կարող եմ փաստել, որ արդեն քայլեր են արվել առողջ ապրելակերպի խրախուսման, օդի աղտոտվածության նվազեցման, առողջապահական հաստատությունների բարեկարգման,  կանաչ գոտիների ավելացման, հանրային տրանսպորտի բարեփոխման եւ մի շարք այլ ուղղություններով, եւ մենք շարունակելու ենք առաջ տանել մեր որդեգրած քաղաքականությունը: Բացի այդ, հարմարավետ միջավայր ստեղծելուն միտված հետեւողական քայլերը չեն կարող չենթադրել նաեւ անվտանգ քաղաք ունենալու կարեւորությունը: Մենք շարունակաբար փոխարինելու ենք հին վերալակները, նորացնելու ենք տրանսպորտային համակարգը,. բարեկարգելու ենք ապաստարանները, կառուցելու ենք բարձր սեյսմակայունություն ունեցող նոր բնակելի թաղամասեր, մանկապարտեզներ, բուժհաստատություններ, մշակութային կենտրոններ: Մենք անելու ենք ամենը, որպեսզի Երեւանը դառնա մարդկանց համար քաղաք, հարմարավետ քաղաք, քաղաք, որտեղ երեւանցու ցանկություններն ու պահանջները առաջնահերթ են, ուստի մեր հազարամյա քաղաքի անձնագիր հանդիսացող  սեպագիր արձանագրության դիմաց վստահեցնում եմ, որ ծառայել եւ ծառայելու եմ Երեւանին եւ երեւանցուն, քանի որ Երեւանն առաջին հերթին մարդիկ են»:
11:33 - 13 հոկտեմբերի, 2023
Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը ՀՀ-ում. Փաշինյան |1lurer.am|

Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը ՀՀ-ում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Սա շատ մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան Ավինյանի համար, ոչ միայն ՔՊ կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, որոնք մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին, արտահայտել են դիրքորոշում այդ առումով: Այդ մասին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Տիգրան Ավինյանին քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելիս մի ակնկալիք են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և տեսնել երջանիկ երևանցի: Սա թվում է թե բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է, և այս խնդիրը լուծելն ամենևին էլ միայն քաղաքապետի գործը չէ, այլև Երևանի ավագանու ամբողջ կազմի: Ես ուզում եմ նաև շնորհավորել Երևանի ավագանու ընտրություններով խմբակցություն ձևավորած բոլոր կուսակցություններին և մաղթել նրանց պտղաբեր աշխատանք՝ հանուն Երևանի և հանուն երևանցիների: Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը ՀՀ-ում: Ընտրական ամբողջ գործընթացն անցավ, իհարկե, լարված, բայց ժողովրդավարական էությունն ընտրությունների և ՀՀ-ի որևէ կերպ չստվերվեց: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին անբեկանելի հավատարմությունը 2018-ի ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին, որի առաջնային նպատակը ժողովրդին, ՀՀ քաղաքացուն իշխանություն, իշխող ինստիտուտներ և մարմիններ ձևավորելու հնարավորությամբ օժտելն էր: Ըստ Փաշինյանի՝ այս ընտրություններն ապացուցեցին այդ տրամաբանության անշրջելիությունը ՀՀ-ում: «Շատ կարևոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ՀՀ մայրաքաղաքում կառավարման նոր մոդել է, ըստ էության, հիմա գործարկվելու, երբ մայրաքաղաքի կառավարումը իրականացնելու են գործադիր հատվածում երկու ուժեր՝ ՔՊ կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը, և այս պատասխանատվության առիթով շնորհավորում եմ նաև «Հանրապետություն» կուսակցությանը և հաջողություն եմ մաղթում: Սա, իսկապես, կառավարման համագործակցության նոր կուլտուրա, նոր մշակույթ պետք է բերի, և ես հույս ունեմ, որ այս մոդելն իսկապես կարդարացնի իրեն»,- ասաց վարչապետը: Փաշինյանն ընդգծեց, որ Երևանի նոր ավագանու աշխատանքին հետևելիս մի բանին են նայելու քաղաքացիները, թե ինչքանո՛վ են իրենց ձայներով ավագանի ձևավորած ուժերն աշխատելու, նվիրվելու Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը: «ՀՀ Կառավարությունը շարունակելու է լինել Երևանի քաղաքապետի կողքին, Երևանի ավագանու կողքին՝ հանուն Երևանի, հանուն երևանցու»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ պատասխանատվության առումով շնորհավորանքն արդարանա նաև հաջորդ ընտրական շրջափուլից առաջ: «Այս ճանապարհին մենք պետք է լինենք անհոգնել, հետևողական, սկզբունքային և ազնիվ»,- ասաց Փաշինյանը:
11:27 - 13 հոկտեմբերի, 2023
Ավինյանը թվարկեց այն 4 քայլերը, որոնք իրականացնելու է պաշտոնը ստանձնելուց հետո
 |1lurer.am|

Ավինյանը թվարկեց այն 4 քայլերը, որոնք իրականացնելու է պաշտոնը ստանձնելուց հետո |1lurer.am|

1lurer.am: Որո՞նք են այն կարևորագույն քայլերը, որոնք իրականացնելու է Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Ավինյանը առաձնացրեց չորսը. առաջինը տրանսպորտային ցանցի և տրանսպորտային համակարգի ավարտական բարեփոխումներն են: «Երևան քաղաքում շարունակվելու է թարմացվել շարժակազմը: Մենք ունենալու ենք նաև էլեկտրաավտոբուսներ: Մենք այս պահի դրությամբ ներդնում են միասնական տոմսային համակարգը բոլոր ավտոբուսներում, նաև տեղադրելու ենք մետրոյում, և երևանցիները կարողանալու են օգտվել ամբողջ ցանցից մեկ միասնական տոմսային համակարգով»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով, որ առցանց քարտեզների միջոցով արդեն իսկ կարելի է տեսնել շարժվող ավտոբուսները, բայց շուտով կանգառներում, սեղմելով տեղադրված համակարգի վրա, հնարավոր կլինի տեսնել՝ երբ է ավտոբուսը տեղ հասնելու: «Աբողջ Երևան քաղաքով նոր ցանց ենք ունենալու առանձնացված ավտոբուսային գծերի, որոնք առաջնահերթություն են տալու հանրային տրանսպորտով երթևեկող երևանցիների համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հանրային տրանսպորտը պետք է առավելություն ունենա: Երկրորդը քաղաքաշինական հարցերն ու խնդիրներն են: Խոսքը, ըստ Ավինյանի, խնդրահարույց շինարարություններից, ապօրինի կառուցվող շինություններից, այգիներում կրպակներից և հին սրճարաններից ձերբազատվելու մասին է, նաև քաղաքի նոր տեսքը, նոր դեմքը ձևավորելու մասին: Այս առումով արդեն իսկ ստեղծվել է Քաղաքաշինական խորհուրդ: Երրորդը աղբահանության խնդրի ամբողջական լուծումն է, Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը և  վերամշակման գործարանի կառուցումը: Ավինյանն առանձնացրեց նաև չորրորդ անելիքը, որ պաշտոնը ստանձնելուց հետո առաջնահերթություն է լինելու. դրանք կապիտալ, խոշոր ծավալի ներդրումներն են, որոնք ուղղվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող մանկապարտեզների, սպորտդպրոցների, դպրոցների արդիականացմանն ու հիմնանորոգմանը:
14:40 - 10 հոկտեմբերի, 2023
«Անհիմն են Մարությանի հասցեին հնչեցվող մեղադրանքները». մյուս նիստերին մասնակցելու վերաբերյալ «Ազգային առաջընթացը» դեռ որոշում չունի
 |aysor.am|

«Անհիմն են Մարությանի հասցեին հնչեցվող մեղադրանքները». մյուս նիստերին մասնակցելու վերաբերյալ «Ազգային առաջընթացը» դեռ որոշում չունի |aysor.am|

aysor.am: v class="html-content"> Այսօր Երևանի նորընտիր ավագանին 32 կողմ, 5 դեմ ձայով Երևանի քաղաքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանին։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը անհիմն է համարում այս ամենում Հայկ Մարությանին մեղադրելը։ Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց․«Եկեք հասկանանք, որ եթե երեք ուժերը կոնսենսուսի էլ գային, միևնույն է, Հայկ Մարությանը չէր կարող քաղաքապետ ընտրվեր, քանի որ «Հանրային ձայնը» ուներ ընդամենը 5 ձայն։ Մեզ 2 քվե պակասում էր, այսինքն՝ այդ մեղադրանքներն անհեթեթ են։ Եվ երկրորդ՝ ի սկզբանե առաջ քաշած պահանջը լեգիտիմ չէր։ Ասում էին, որ վերահսկողության պետի պաշտոնն են ուզում, քանի որ դա մրցութային պաշտոն է և մյուս ուժերը կարող էին հայտարարել, որ կոռուպցիա է տեղի ունենում։ Կարող էին փոխքաղաքապետի պաշտոնն ուզել, սակայն միտումնավոր էին այդ պաշտոնն ասել, քանի որ գիտեին, որ դա անհնար է»։ Աբգարյանը հավելեց՝ իր համար ակնհայտ էր, որ հենց այսպես էլ պետք է լիներ և իրենք ոչ մի բան չէին կարող փոխել.«Միակ փոխողը երևանցիներն էին, որոնք կարող էին  այնպես քվեարկել, որ ընդդիմությունում այնպիսի ուժեր լինեին, որ իրավիճակ փոխվեր։ Հենց ընտրությունների գիշերն էլ պարզ էր դառնում, որ վատ պատկեր ունենք, և այս ավագանիում դժվար է լինելու։ Այո՛, Ավինյանին ընտրեցին իրենք, բայց լեգիտիմության խնդիրը մնում է, քանի որ իշխանությունը դահլիճում կայուն մեծամասնություն չունի»։ Հարցին, թե որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը և արդյո՞ք Հայկ Մարությանը վերցնելու է ավագանու մանդատը՝ Աբգարյանը պատասխանեց, որ սպասում էին՝ տեսնելու, թե առաջին նիստին ինչ է տեղի ունենալու, որ ըստ այդմ էլ իրենց քայլերը պլանավորեին։ Մենք, բնականաբար, խմբակցությունով կքննարկենք այդ հարցը և մեր ընտրողները դրա մասին տեղյակ կլինեն»։ Իսկ Մարությանի մանդատի մասով Աբգարյանը ոչինչ չասեց. «Այս պահին չեմ կարող ոչինչ ասել»։ Նշենք, որ նիստը բոյկոտել էին Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» և Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» խմբակցությունները։ Նիստին մասնակցեցին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրային ձայն» և «Հանրապետություն» խմբակցությունները։
14:34 - 10 հոկտեմբերի, 2023