Քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ. Ավինյան |news.am|
12:32 - 13 հոկտեմբերի, 2023

Քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ. Ավինյան |news.am|

news.am: Դուք տեսաք, որ քաղաքապետի երդմնակալության արարողությունը մի փոքր այլ ֆորմատով էր տեղի ունենում, մի փոքր ավելի խիտ ու ծանրաբեռնված էր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ լրագրողներին թույլ չտրվեց ներկա լինել ենդմնակալության արարողությանը, որքանով է դա ժողովրդավարական:

«Իրականում ներսից ապահովվում էր եւ ուղիղ եթերը, եւ ամբողջ նյութերը, որոնք ներսում նկարահանվել են, ոչ միայն ուղիղ եթեր է տրվել, նաեւ տրվել է բոլոր լրագրողներին, որոնք ցանկացել են: Սա ընդամենը կազմակերպական հարց էր: Հենց հիմա դուք քաղաքապետարանի ներսում եք, ես էլ ճեպազրույց եմ տալիս:

Այնուամենայնիվ, քաղաքապետարանը լրագրողների եւ այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել