Մեզ համար առաջնահերթ է, որ ծնողները հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում․ Տիգրան Ավինյան |tert.am|
10:43 - 23 հոկտեմբերի, 2023

Մեզ համար առաջնահերթ է, որ ծնողները հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Մեզ համար առաջնահերթ է, որ ծնողները հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում:

Այս մասին Գործակարգավորական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ պետք է այնպես անել, որպեսզի մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում նման  հնարավորություններ ստեղծվեն։

Քաղաքապետին զեկուցեցին, որ Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր:

Մանկապարտեզ է հաճախում 26,500 երեխա, որոնցից երկարօրյա է մնում 1,000-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել