ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է. Տիգրան Ավինյան |news.am|
13:08 - 13 հոկտեմբերի, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է. Տիգրան Ավինյան |news.am|

news.am: ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սկսած նրանց տեղափոխման հարցերից Երևանի քաղաքապետարանն ամենաառաջնային ու ակտիվ դերակատարումն է ունեցել։ Հիմա էլ մեր բոլոր վարչական շրջաններն ընդունում են դիմումներ ԼՂ-ից տեղահանված մեր եղբայրներից և քույրերից: Այդ դիմումները կառավարության եւ Կարմիր Խաչի հետ համատեղ բավարարվում են: Մենք դեռեւս մի քանի քննարկում պետք է ունենանք կառավարության հետ՝ հասկանալու ընդհանուր քաղաքականությունը եւ միասնական քաղաքականություն վարելու նպատակով», - ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել