Տիգրան Ավինյանը երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
10:17 - 13 հոկտեմբերի, 2023

Տիգրան Ավինյանը երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։

Արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Ավելի վաղ քաղաքապետի խոսնակը հայտնել էր, որ ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ՝ հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը 32 կողմ, 5 դեմ ձայներով քաղաքապետ ընտրվեց հոկտեմբերի 10-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել