Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Քերոբյանը հոկտեմբերի 25-27-ը գործուղվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն` հայ-բրիտանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:   Ըստ որոշման` էկոնոմիկայի նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2023թ. պետական բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների 2 մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,– նշված է որոշման մեջ:
11:41 - 18 հոկտեմբերի, 2023
Բայրամովն ու Քլևերլին անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին
 |1lurer.am|

Բայրամովն ու Քլևերլին անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները: Ջեյհուն Բայրամովը և Ջեյմս Քլևերլին անդրադարձել են մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին: Բայրամովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայության վերաինտեգրման համար խոչընդոտներ այլևս չկան: Քլևերլին ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Երևան-Բաքու բանակցությունները պետք է շարունակվեն: Ավելի վաղ տարածաշրջանում իրավիճակը քննարկել էին նաև Ադրբեջանի և Գերմանիայի գլխավոր դիվանագետները: Բայրամովը հայտարարել է՝ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն: «Բաքուն հուսով է, որ Հայաստանը կգնահատի ստեղծված հնարավորությունը»,- հավելել է Բայրամովը:
17:38 - 17 հոկտեմբերի, 2023
Միրզոյանն ու ՄԹ արտաքին հարցերով պետնախարարը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Միրզոյանն ու ՄԹ արտաքին հարցերով պետնախարարը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հեռախոսազանգի ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հետևանքով առաջացած՝ հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին և միջազգային գործընկերների հետ այդ հարցում փոխգործակցությանը: Անդրադառնալով տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը: Այս առումով կարևորվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության հիմնական ուղերձներին գործընկերների աջակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:
17:24 - 10 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հանդես են եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Դրանում ասված է. «Մենք մեր վճռական ու միասնական աջակցությունն ենք հայտնում Իսրայելի Հանրապետությանը, ինչպես նաև մեր միանշանակ դատապարտումը` ՀԱՄԱՍ-ին և նրա սարսափելի ահաբեկչական ակտերին: Մենք հստակ հայտարարում ենք, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացում, օրինականություն չունեն և պետք է համընդհանուր դատապարտման արժանանան: Ոչինչ և երբեք չի արդարացնում ահաբեկչությունը: Վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներն ընտանիքների են ոչնչացրել իրենց տներում, ինչպես նաև երաժշտական փառատոնին մասնակցող ավելի քան 200 երիտասարդի, առևանգել են տարեց կանանց, երեխաների և ամբողջական ընտանիքների, որոնք հիմա գերության մեջ են` ի տես աշխարհի, սարսափով պատված: Մեր երկրներն աջակցում են Իսրայելի` երկիրն ու ժողովրդին այս վայրագություններից պաշտպանելու ջանքերին: Մենք ընդգծում ենք, որ Իսրայելի թշնամական ոչ մի այլ սուբյեկտ չպետք է օգտվի այս հարձակումների առիթից: Մենք բոլորս ընդունում ենք պաղեստինցի ժողովրդի օրինական ձգտումները և իսրայելցիների ու պաղեստինցիների համար աջակցում ենք արդարության ու ազատության հավասար միջոցներին: Բայց եկեք մոլորության մեջ չընկնենք. ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում այդ ձգտումները և պաղեստինցի ժողովրդին ոչինչ չի առաջարկում, բացի ահաբեկչությունից ու արյունահեղությունից: Առաջիկա օրերին մենք կմնանք միասնական ու համակարգված` իբրև Իսրայելի բարեկամներ ու դաշնակիցներ` երաշխավորելու համար, որ Իսրայելը կարող է պաշտպանել իրեն և պայմաններ ստեղծել` խաղաղ ու ինտեգրված Մերձավոր Արևելքի համար»:
11:09 - 10 հոկտեմբերի, 2023
ՄԹ դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպում է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ
 |armenpress.am|

ՄԹ դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպում է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին։ Ինչպես տեղեկանում ենք բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրությունից, դեսպանը հանդիպումներ է ունեցել ներկայումս Գորիսում գտնվող տեղահանված անձանց հետ՝ անմիջապես նրանցից տեղեկանալու իրենց կարիքների մասին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու տուժած անձանց ցուցաբերված աջակցության մասին։ Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ սեպտեմբերի 29-ին ՄԹ-ն հայտարարել էր ԿԽՄԿ-ին 1 միլիոն ֆունտ ստերլինգի չափով ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այն ուղղվելու է կենսական անհրաժեշտության դեղամիջոցների, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ աջակցության տրամադրմանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր լուրջ հումանիտար խնդիրների են առերեսվել։ Բացի այդ, «Start Fund»-ը (որի հիմնական դրամաշնորհատուներից է Միացյալ Թագավորությունը), տրամադրել Է 350,000 ֆունտ ստերլինգ` Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին աջակցելու նպատակով։ Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերն ասել է․ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ահռելի  ծանրաբեռնվածություն է առաջացրել համայնքներում։ ՄԹ-ից ստացված ֆինանսական աջակցության միջոցով կենսական օժանդակություն կցուցաբերվի առավել խոցելի անձանց: Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի դիմակայունությանը, անվտանգությանն ու բոլորի համար տնտեսական հնարավորությունների զարգացմանը»։
17:58 - 04 հոկտեմբերի, 2023
1 միլիոն ֆունտ ստերլինգ աջակցություն Միացյալ Թագավորությունից՝ արձագանքելու ԼՂ իրավիճակին

1 միլիոն ֆունտ ստերլինգ աջակցություն Միացյալ Թագավորությունից՝ արձագանքելու ԼՂ իրավիճակին

Միացյալ Թագավորությունը հայտարարել էր, որ էական էական ֆինանսավորում է տրամադրելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, քանի որ այն ԼՂ-ի և ավելի լայն տարածաշրջանի խոցելի մարդկանց համար ապահովում է կենսական բժշկական, առողջապահական և այլ անհրաժեշտ աջակցություն։ Այս մասին նշված է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ 1 միլիոն ֆունտ ստերլինգի չափով աջակցությունը նաև ԿԽՄԿ-ի՝ վիրավորներին փոխադրելու և տեղահանված ընտանիքների հետ կապը պահելու համար է։ «Ադրբեջանը ռազմական գործողությունների արդյունքում իր վերահսկողության տակ է առել Լեռնային Ղարաբաղի շրջանը, որի բնակչության մեծ մասը՝ էթնիկ հայերը, Ղարաբաղից մեկնել են հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետություն և բախվել սուր մարդասիրական մարտահրավերների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ասել է, որ ԼՂ-ում իրադրությունը մեծ ճնշման տակ է դրել մարդկանց խմբերին։ Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությունը ընտանիքները պաշտպանելու և ամենախոցելի մարդկանց օգնելու համար է։ «Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նախարար Դոքերթին երկու կողմերին էլ կոչ էր արել վերադառնալու երկխոսության և ապահովելու անարգել հումանիտար հասանելիությունը խոցելի մարդկանց, ինչպես նաև ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած համայնքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:37 - 30 սեպտեմբերի, 2023
Հասկանում ենք տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջեւ առկա լարվածությունը հաղթահարելու համար․ ՄԹ ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում

Հասկանում ենք տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջեւ առկա լարվածությունը հաղթահարելու համար․ ՄԹ ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարեց, որ ՄԹ-ն մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը, տեղում մարդասիրական կարիքն ահռելի է, շարունակում է մեծանալ։ «Մի քանի օր առաջ բոլորս քաջալերված էինք, տեսնելով լուրը [մարդասիրական առաքումը Լաչինով եւ Աղդամով]։ Առաջընթացի այս հնարավորությունը, սակայն, ցավոք ընդհատվեց, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում։ ՄԹ-ն մեր բազմաթիվ գործընկերների հետ Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ուժի գործադրումը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրացնող հետագա գործողություններից եւ որ կարեւոր է վերադառնալ երկխոսության։ Մենք լիովին հասկանում ենք ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջեւ առկա լարվածությունը հաղթահարելու համար։ Անմիջական երկխոսությունն է միակ ճանապարհը՝ գտնելու իրական կայուն խաղաղություն եւ լուծումներ, ուստի հիմա շատ կարեւոր է վերսկսել բանակցությունները ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ՝ ունենալով արժանահավատ ծրագիր՝ ապահովելու տարածշրջանի բոլոր բնակիչների իրավունքները եւ անվտանգությունը եւ նրան խաղաղության պայմաններում ապրելու հնարավորություն ընձեռելով։ Մասնավորապես, հիմա ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները, ինչպիսին է ԿԽՄԿ-ն նույնպես կարող են կարեւորագույն աջակցություն ցուցաբերել՝ մարդասիրական կարճաժամկետ եւ երկարաժամկետ կարիքները հոգալու համար։ Բռնության հետագա գործադրումը միայն կթուլացնի այն նախնական փխրում առաջընթացը խաղաղության կայուն համաձայնության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի հիմքում պետք է ընկած լինեն երկու պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Անխոս, դա ամբողջ Հարավային Կովկասի շահերից է բխում։ ՄԹ-ն ողջունում է երեկ հայտարարված հրադադարը, ուստի մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել այդ հրադադարը եւ վերջ տալ բռնությանը եւ հրատապ, բաց երկխոսություն ծավալել տարածաշրջանի ժողովրդի համար ապահով, անվտանգ կառուցելու համար։ ՄԹ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին հնարավոր ամեն կերպ»,- հայտարարեց ՄԹ-ի ԱԳ նախարարը։ 
00:02 - 22 սեպտեմբերի, 2023
Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ երկխոսության․ Հոլանդ

Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ երկխոսության․ Հոլանդ

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի երեկվա որոշումը վտանգի տակ է դնում կայուն խաղաղ կարգավորում գտնելու ջանքերը։ Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նիլ Հոլանդը՝ նշելով, որ ինչպես շատ ուրիշներ, Մեծ Բրիտանիան եւս կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ուժի անընդունելի կիրառումը և վերադառնալ երկխոսության, քանի որ բռնությունը երբեք լուծում չէ։ «Այս շաբաթը սկսվեց ավելի հուսադրող ազդանշաններով՝ կապված այս տարածաշրջանում երկարատև լարվածության հետ: Միացյալ Թագավորության կառավարությունը թեթևացավ՝ լսելով, որ սեպտեմբերի 18-ին Լաչինի և Աղդամի ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել են մարդասիրական ապրանքներ, որտեղի բնակչությունը այսքան ժամանակ նման կարիք ուներ»։ Հոլանդի խոսքով՝ Մեծ Բրիտանիան ոգևորված է հրադադարի հայտարարությամբ և կոչ է անում բոլոր կողմերին հարգել այն՝ հանուն խաղաղ բնակչության․ «Մենք նաև ի գիտություն ենք ընդունում սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի և տեղի ղարաբաղահայ համայնքի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների մասին հայտարարությունը։ Սրանք էական նշանակություն ունեն տեղի բնակչության անվտանգությունն ու կարիքները պաշտպանելու համար: Միայն Հելսինկյան Եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներին համապատասխան դիվանագիտական ​​ճանապարհով է, որ մենք կտեսնենք այս հակամարտության հարատև կարգավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԿԽՄԿ հասանելիությունը մարդասիրական աջակցության տրամադրման համար չափազանց կարևոր էր և մնում է կարևոր:  
09:58 - 21 սեպտեմբերի, 2023
Անգլիայում տեղատարափների պատճառով փակվել է օդանավակայանը, հեղեղվել են ճանապարհներ
 |armenpress.am|

Անգլիայում տեղատարափների պատճառով փակվել է օդանավակայանը, հեղեղվել են ճանապարհներ |armenpress.am|

armenpress.am: Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Էքսետերի օդանավակայանը, որը հեղեղվել էր տեղատարափ անձրևների պատճառով, սեպտեմբերի 18-ին կվերաբացվի։ Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։ Օդանավակայանը սեպտեմբերի 17-ին հեղեղումների պատճառով փակվել էր, չվերթերը չեղարկվել էին։ Ըստ օդանավակայանի հաղորդագրության՝ թիմերն ամբողջ գիշեր աշխատել են, որպեսզի վերացնեն հեղեղների հետևանքները։ Հեղեղներից հիմնականում տուժել է Անգլիայի հարավ-արևմտյան Դևոնի կոմսությունը, որտեղ փակվել են ճանապարհներ, չեղարկվել է ավտոբուսների և գնացքների երթևեկությունը, փակվել է նաև Փեյնթոն քաղաքի կենդանաբանական այգին։ Դևոնում և Սոմերսեթում ամպրոպի և տեղատարափների պատճառով հայտարարվել էր եղանակային նախազգուշացման նարնջագույն մակարդակ, իսկ Անգլիայի և Հարավային Ուելսի որոշ այլ հատվածներում՝ դեղին մակարդակ։   Օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ «Լի» փոթորիկը, որը դեպի Մեծ Բրիտանիա է շարժվում ԱՄՆ-ից և Կանադայի արևելքից, կարող է սեպտեմբերի 19-21-ը ուժգին քամիներ և հորդառատ անձրևներ բերել իր հետ, սակայն այն արդեն չի ունենա փոթորկի ուժգնություն։
12:10 - 18 սեպտեմբերի, 2023
Ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ․ Քերոլայն Քոքս
 |tert.am|

Ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ․ Քերոլայն Քոքս |tert.am|

tert.am: 30 տարի առաջ գործընկերոջս հետ զեկույց ենք գրել, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում Ղարաբաղում, դժբախտաբար, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավվում։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։ «Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, ես այնտեղ եմ եղել անձամբ և տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրեկան 400 գրադ արձակվում Ստեփանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա», -վերհիշեց բարոնուհին։ Քերոլայն Քոքսը վշտացած է գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ: «Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով էլ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները»,-նշեց նա։ Նրա խոսքով՝ Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև, և, ըստ նրա, այս իրավիճակը գնալով սրվում է: Բարոնուհին նաև նկատեց, որ դեռ ոչ մի ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին։ «Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը և ոչ էլ ՀԱՊԿ-ը չեն արձագանքել։  Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին Հետևաբար, հարց է բարձրանում` ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ»,- մտահոգություն հայտնեց բարոնուհին։
14:10 - 15 սեպտեմբերի, 2023
Հայաստանը Մեծ Բրիտանիայում 17,4 մլն ֆունտ արժողությամբ դեսպանատան շենք է ձեռք բերում
 |civilnet.am|

Հայաստանը Մեծ Բրիտանիայում 17,4 մլն ֆունտ արժողությամբ դեսպանատան շենք է ձեռք բերում |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը ձեռք է բերում Լոնդոնի 31 Saint James Square հասցեում տեղակայված 5 հարկանի անշարժ գույքը՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատունը տեղակայելու նպատակով։ Այս նպատակով ծախսվելու է 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում է։ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը «Հայ տան» կողմից նվիրատվություն կատարած երկու սենյակից բաղկացած տարածք է եղել։ «Հայ տուն»-ը կառավարությանը տեղյակ է պահել 2024-ին տարածքն ազատելու անհրաեշտության մասին։ «Լոնդոնում ՀՀ պատշաճ ներկայացվածության և քաղաքական վարկանիշի բարձրացման տեսանկյունից՝ անհրաժեշտ է դեսպանության համար նոր շինության ձեռքբերում (օրինակ՝ Վրաստանը 2016-ին տեսանելիորեն բարելավել է իր դեսպանության շենքը՝ ձեռք բերելով նոր, առավել բարեկարգ շինություն քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում): Դեսպանության համար նոր, առանձին շինության ձեռքբերումը հնարավորություն կտա ոչ միայն ստեղծել առավել հարմարավետ աշխատանքային պայմաններ, բարելավել հյուպատոսական ծառայությունների մատուցումը, այլև դեսպանությունում իրականացնել ներկայացուցչական գործառույթներ, ինչից դեսպանությունը ներկայումս զրկված է և կազմակերպվող բոլոր միջոցառումների համար ստիպված է վարձակալել տարածքներ»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Հայաստանի նոր դեսպանատունը կլինի Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանատների, Միացյալ Թագավորության խորհրդարանի ու արտգործնախարարության հարևանությամբ։ Նոր դեսպանատունը բաղկացած է 5 հարկից, ունի հուշարձանի կարգավիճակ։ Գործարքի գինը կազմել է մոտ 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգ, որի մի մասը ավելացված արժեքի հարկն է եղել։ Այս գումարից 710 000-ը Հայաստանն արդեն վճարել է գույքի սեփականատիրոջը որպես կանխավճար։ Լրացում Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ընդունվեց։ 
10:33 - 07 սեպտեմբերի, 2023
Բրիտանիայի էներգետիկայի նախարարը կգլխավորի պաշտպանության նախարարությունը |armeniasputnik.am|

Բրիտանիայի էներգետիկայի նախարարը կգլխավորի պաշտպանության նախարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարար Գրանտ Շեփսը պաշտպանության նոր նախարարը կդառնա Բեն Ուոլեսի պաշտոնաթողությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին: Ավելի վաղ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Ռիշի Սունակին: «Սպասվում է, որ Գրանտ Շափսը կնշանակվի նոր պաշտպանության նախարար»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հուլիսին Times թերթին տված հարցազրույցում Ուոլեսը հաստատել էր աշնանը պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու իր մտադրության մասին՝ բրիտանական կառավարությունում նախատեսվող փոփոխությունների ընթացքում: Նա հայտարարել էր, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ցանկանում է վերադառնալ քաղաքականությունից և պաշտպանությունից դուրս նորմալ կյանքի և ուրախ կլինի աշխատել բարում:
13:44 - 31 օգոստոսի, 2023
Ակցիաներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ` ՄԱԿ ԱԽ–ում բանաձև ընդունելու համար
 |armeniasputnik.am|

Ակցիաներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ` ՄԱԿ ԱԽ–ում բանաձև ընդունելու համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև ընդունի Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ։ Այս կոչով այսօր «Բացում» նախաձեռնության անդամներն ակցիաներ իրականացրեցին ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ։ Նրանք կոչ են անում վճռական բանաձև ընդունել, որը կանդրադառնա մի շարք կենսական կետերի։ Այս ցանկում առաջինը մարդասիրական օգնության փոխանցումն է։ «Իրականացնել օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով, հրատապ գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի էլ ավելի վատթարացումը կանխելու համար, այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը` հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի»,- նշեց նախաձեռնության անդամներից մեկը։ Ըստ նրանց` բանաձևում երկրորդ կետը պետք է վերաբերի Բերձորի միջանցքի բացմանը, իսկ երրորդ կետով նախատեսվի Ադրբեջանի համար պատասխանատվություն Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, խոշտանգումների, մարդու իրավունքների խախտումների համար։ Նախաձեռնության անդամները նամակներ փոխանցեցին դեսպանություններին` երկրների ղեկավարներին դրանք հասցնելու խնդրանքով։ Նշենք, որ վաղը` օգոստոսի 30-ին նմանատիպ ակցիաներ են նախատեսված նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ ԱՄՆ և Չինաստանի դեսպանատների մոտ։
16:05 - 29 օգոստոսի, 2023