Բրիտանիայի էներգետիկայի նախարարը կգլխավորի պաշտպանության նախարարությունը |armeniasputnik.am|
13:44 - 31 օգոստոսի, 2023

Բրիտանիայի էներգետիկայի նախարարը կգլխավորի պաշտպանության նախարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարար Գրանտ Շեփսը պաշտպանության նոր նախարարը կդառնա Բեն Ուոլեսի պաշտոնաթողությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին:

Ավելի վաղ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Ռիշի Սունակին:

«Սպասվում է, որ Գրանտ Շափսը կնշանակվի նոր պաշտպանության նախարար»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հուլիսին Times թերթին տված հարցազրույցում Ուոլեսը հաստատել էր աշնանը պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու իր մտադրության մասին՝ բրիտանական կառավարությունում նախատեսվող փոփոխությունների ընթացքում: Նա հայտարարել էր, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ցանկանում է վերադառնալ քաղաքականությունից և պաշտպանությունից դուրս նորմալ կյանքի և ուրախ կլինի աշխատել բարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել