Ակցիաներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ` ՄԱԿ ԱԽ–ում բանաձև ընդունելու համար
 |armeniasputnik.am|
16:05 - 29 օգոստոսի, 2023

Ակցիաներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ` ՄԱԿ ԱԽ–ում բանաձև ընդունելու համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև ընդունի Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ։ Այս կոչով այսօր «Բացում» նախաձեռնության անդամներն ակցիաներ իրականացրեցին ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ։

Նրանք կոչ են անում վճռական բանաձև ընդունել, որը կանդրադառնա մի շարք կենսական կետերի։ Այս ցանկում առաջինը մարդասիրական օգնության փոխանցումն է։

«Իրականացնել օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով, հրատապ գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի էլ ավելի վատթարացումը կանխելու համար, այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը` հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի»,- նշեց նախաձեռնության անդամներից մեկը։

Ըստ նրանց` բանաձևում երկրորդ կետը պետք է վերաբերի Բերձորի միջանցքի բացմանը, իսկ երրորդ կետով նախատեսվի Ադրբեջանի համար պատասխանատվություն Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, խոշտանգումների, մարդու իրավունքների խախտումների համար։

Նախաձեռնության անդամները նամակներ փոխանցեցին դեսպանություններին` երկրների ղեկավարներին դրանք հասցնելու խնդրանքով։

Նշենք, որ վաղը` օգոստոսի 30-ին նմանատիպ ակցիաներ են նախատեսված նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ ԱՄՆ և Չինաստանի դեսպանատների մոտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել