Լիբանան

Լիբանանում ամիսներ տևած ճգնաժամից հետո նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է |tert.am|

Լիբանանում ամիսներ տևած ճգնաժամից հետո նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է |tert.am|

tert.am: Լիբանանում հաստատվել է նոր կառավարության կազմը՝ նախորդ վարչակազմի հեռանալուց մեկ տարի անց: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, կառավարությունը գլխավորելու է Նաջիբ Միքաթին, որը երկրի ամենահարուստ մարդն է և նախկինում երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նոր 24 նախարարից մեկը հայ է: Արդյունաբերության գերատեսաչության ղեկավարի աշխատանքը վստահվել է հայազգի Ջորջ Փուչիկեանին (George Bojkian):Կառավարության կազմի հաստատմամբ երկրում ավարտվում է ամիսներ տևած քաղաքական ճգնաժամը: Լիբանանն առանց պատշաճ գործող կառավարության էր մնացել 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ ավելի քան մեկ տասնյակ հայի կյանք էր խլել:
13:22 - 11 սեպտեմբերի, 2021
Քանդել են Ջիբեյլի հայկական թաղամասը նշող ցուցանակը. ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությունը նոր լարումների միտում է տեսնում |armenpress.am|

Քանդել են Ջիբեյլի հայկական թաղամասը նշող ցուցանակը. ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությունը նոր լարումների միտում է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը հայտարարությամբ հայտնում է Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքի հայկական թաղամասը նշող ցուցանակի անհայտ անձանց կողմից քանդման  մասին, ինչը հստակորեն միտված է ամենուրեք  ներհամայնքային անվստահություն և նոր լարումներ հրահրելուն։ Հայատարարության մեջ նշված է. «Լիբանան թեւակոխած է իր ճգնաժամին շատ վտանգաւոր հանգրուանը, ուր կենցաղային անտանելի իրավիճակն ու ապահովական դրութիւնը անկասելի արագութեամբ կը թուին ընդանալ դէպի անդունդ: Դժոխային այս օրերուն, ուր լիբանանեան դրամանիշը հասած է արժեզրկումի աննախադէպ աստիճաններու, քաղաքացին կը տուայտի նաեւ վառելանիւթի, դեղորայքի եւ տարրական այլ պէտքերու չգոյութենէն: Անդամալուծուած են հիւանդանոցները ու քաղաքացիին ծառայող գրեթէ բոլոր հաստատութիւնները: Ելեկտրականութեան բացակայութեամբ մութը համատարած է: Լիբանանի հարաւային սահմանը պայթունավտանգ իրավիճակ մը կը ներկայացնէ: Երկրին տարածքին ապահովական միջադէպերը իրար կը յաջորդեն սանձարձակ իրադրային եղանակով մը, որոնցմէ վերջինը Ժըպէյլի մէջ հայկական թաղամասը նշող ցուցանակին խափանարարական քանդումն է, որ յստակօրէն կը միտի աւելիով եւ ամենուրէք  հրահրել ներ-համայնքային անվստահութիւն եւ նոր լարումներ։  Ի տես այս գրեթէ դժուար յետաշրջելի հանգրուանին, Լիբանանի  իշխանութեան մասնակից քաղաքական կողմերը անխտիր, իրենք են ամբողջական պատասխանատուները այսօրուայ անտանելի իրավիճակին, որ կրնայ նաեւ սովի առաջնորդել քաղաքացիները: Լիբանան կ՛ապրի օրեր, որոնք յար եւ նման են անցեալ դարասկիզբին թուրքին կազմակերպութեամբ  յառաջացած սովին, որուն զոհ գնաց Լիբանանի բնակչութեան մեծ մասը: Հիմնուելով վերոյիշեալներուն վրայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը խստիւ կը դատապարտէ այս վիճակին պատասխանատու կողմը՝ Լիբանանի իշխանութիւնը, իր անպատասխանատու եւ շատ յաճախ ալ մեղսակից պահուածքին համար: Այս առիթով ՌԱԿ կոչ կ՛ուղղէ անյապաղ կազմել կառավարութիւն մը, որ ատակ է պատասխանատուութիւն վերցնելու, փրկելու համար այն ինչ, որ մնացած է Լիբանանէն: Նախարարաց խորհուրդը կարկանդակ մը չէ, որ իշխող կողմերը իրար մէջ բաժնել միտին, մինչ քաղաքացին ամէն օր աւելի եւս կը կքի անտանելի բեռին տակ: Մեծ զարմանքով ու նաեւ զզուանքով տակաւին կը լսենք չնաշխարհիկ միտքեր աջէն ու ահեակէն, թէ ինչպէս պէտք է բաժնուին եւ որոնց յանձնուին, օրինակ, ուժային նախարարութիւնները: Վերջին, իբր թէ լուծումի առաջարկը, դժբախտաբար կը բխի իշխանութեան մասնակից հայկական կողմի մը պատասխանատուէն, որ նաեւ իր գլխաւորած կողմով իշխանական փտած համակարգին մաս կը կազմէ: Լիբանանի դիմագրաւած իշխանութեան բացայայտ ձախողութեան ու մարդկային անխուսափելի աղէտին ի տես, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը նաեւ կոչ կ՛ուղղէ Միացեալ Ազգերու կազմակերպութեան ու անոր կից գործակալութիւններուն եւ մարմիններուն, Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութեան (WHO), ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին (UNICEF), միջազգային ընտանիքի մարդասիրական բոլոր կազմակերպութիւններուն, եւ լիբանանեան լայնածաւալ սփիւռքին, օգնութեան հասնելու իր պետութեան կողմէ լքուած Լիբանանի բնակչութեան, կանխելու համար ամէն օր աւելի եւս սրող մարդկային ողբերգութիւնը ու փրկելու մարդկային արժանապատուութիւնը»:  
14:42 - 15 օգոստոսի, 2021
Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ |armenpress.am|

Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի անվտանգության ուժերը մայրաքաղաք Բեյրութում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք հավաքվել էին խորհրդարանին հարակից փողոցներում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել այն բանից հետո, ինչ ցուցարարները նրանց վրա սկսել են քարեր նետել: Բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ Բեյրութի նավահանգստում 2020 թվականի օգոստոսի 4-ի տեղի ունեցած պայթյունի տարելիցին հավաքվել են քաղաքի կենտրոնական փողոցներում՝ հնչեցնելով հակակառավարական կոչեր ու հորդորելով քաղաքական առաջնորդներին հրաժարական տալ: Պայթյունի հետևանքով ոչնչացել կամ վնասվել էին հարյուրավոր տներ, զոհվել էր առնվազն 280 մարդ, իսկ 6 հազարից ավելին վիրավորվել էին: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի էր ճանաչվել: Հետաքննությունը մինչ օրս չի կարողացել պարզել պայթյունի բոլոր հանգամանքներն ու հայտնաբերել մեղավորներին:
21:15 - 04 օգոստոսի, 2021
Լիբանանի քաղաքական ուժերը կրկին չկարողացան կառավարություն ձևավորել |azatutyun.am|

Լիբանանի քաղաքական ուժերը կրկին չկարողացան կառավարություն ձևավորել |azatutyun.am|

azatutyun.am: Լիբանանի քաղաքական ուժերին կրկին չի հաջողվել կառավարություն ձևավորել։ Այդ մասին հինգշաբթի երեկոյան հեռարձակված հարցազրույցում հայտարարել է «Ալ-Մուստակբալ» դաշինքի առաջնորդ Սաադ Հարիրին։ Նրա խոսքով՝ ինքը լուրջ կասկածներ ունի, որ նոր կառավարության ձևավորման դեպքում նախագահ Միշել Աունի «Հայրենասիրական ճակատը» խորհրդարանում չի քվեարկի դրա օգտին։ Կառավարության ձևավորման հերթական փորձի տապալման մասին լուրի տարածումից հետո երեկ երեկոյան Բեյրութում բախումներ են սկիզբ առել ներքաղաքական ճգնաժամի շուտափույթ հաղթահարում պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև։ Կառավարական ճգնաժամի շարունակությունը քննադատել են նաև արևմտյան պետությունները՝ նախևառաջ Ֆրանսիան։ «Որքան ես եմ հասկանում, վարչապետի պաշտոնակատար Հարիրին, որն այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել էր Լիբանանի խորհրդարանի անդամների մեծամասնության կողմից, կառավարության նոր կազմը ներկայացրել է նախագահ Աունին, սակայն բախվել է մերժման։ Սա ևս մեկ սարսափելի միջադեպ է։ Այն ցույց է տալիս, որ լիբանանցի քաղաքական գործիչները ի վիճակի չեն հաղթահարել իրենց իսկ կողմից ստեղծված ճգնաժամը», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։
17:20 - 16 հուլիսի, 2021
Արա Այվազյանն ու Վարդինե Օհանյանը քննարկել են լիբանանահայ համայնքի խնդիրները

Արա Այվազյանն ու Վարդինե Օհանյանը քննարկել են լիբանանահայ համայնքի խնդիրները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ապրիլի 26-ին հանդիպել է  Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳն լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Արա Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին որպես Լիբանանի նախագահի անձնական ներկայացուցիչ նախարարի այցի խորհուրդը՝ ի նշան Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու Լիբանանի հաստատակամության, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամության։  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Լիբանանի Հանրապետության Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորել են լիբանանահայ համայնքի ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:  Անդրադարձ է կատարվել լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
17:29 - 26 ապրիլի, 2021
Անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ. Լիբանանի ԱԳ նախարար |1lurer.am|

Անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ. Լիբանանի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: v> Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Ուեհբին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ իր պետության և ժողովրդի համերաշխությունը հայտնելով Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը:   Նամակում, մասնավորապես, ասվում է. «Քանի որ դուք եք Հայ դատի կրողը և պահպանում եք այն ապագա սերունդների գիտակցության մեջ, վստահ եղեք, որ կարող եք մշտապես ապավինել Լիբանանի բարեկամությանն ու աջակցությանը, ինչպես նաև մեր ժողովուրդների համերաշխությանը: Ապրիլի 24-ին եկեք հիշենք, որ անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ»:   Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարն ընդգծել է նաև, որ «պատմական այս հանցագործությունը ցավալի և ողբերգական դաս է՝ այլևս երբեք թույլ չտալու դրա կրկնությունը»:
16:26 - 24 ապրիլի, 2021
Մենք մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը. Վարդինե Օհանյանի ուղերձը |armenpress.am|

Մենք մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը. Վարդինե Օհանյանի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի Երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Վարդինե Օհանյանը, ով Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին մասնակցում է որպես Լիբանանի նախագահ Միշել Աունի ներկայացուցիչ, իր ուղերձը հղեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո: «Տառապանքի հիշատակման ցավի առիթի նկատմամբ խորագույն հարգանքով ու ակնածանքով, Լիբանանի Հանրապետության վսեմաշուք նախագահ Միշել Աունն ինձ հանձնարարեց անձամբ ներկայացնել իրեն Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպված ցեղասպանության տարելիցի միջոցառումներին, որպեսզի ճշմարտության բոցը վառ պահվի բոլորի խղճերում, որով նաև շնորհակալության ու գնահատանքի խոսք ենք ուղղում այս ոգեկոչման կազմակերպիչներին: Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճերում ու ապրում մեր կյանքում, այսօր և մեր ապագայում: Նրանք հայտարարում են, որ Աստված կոչվում է խաղաղության աստված, այլ ոչ թե անարդարության, գաղութատիրության և բռնության աստված: Նրանց հետ մենք մերժում ենք անձնատուր լինել մահվան դատավճռին: Նրանք նահատակվեցին, բայց շարունակեցին խոսել հոգով: Եվ ահա նրանք, ավելի քան մեկ դար անց, վերանորոգում են երկրի երեսը»,- ասաց նա: Վարդինե Օհանյանի խոսքով՝ հայ և լիբանանցի ժողովուրդների միջև մեկից ավելի ընդհանուր հայտարար կա՝ հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ: «Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Այս ճանապարհին, միասնաբար, մենք հանուն մարդկության մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը: Այսօր կոչ ենք անում լինել, միասին, այս գործուն ճշմարտությունը, որի շնորհիվ մենք ազատագրվում ենք ամեն տեսակի վախից ու լինում առավել ուժեղ ամեն տեսակի ենթակայությունից»,- նշեց նա: Նախարարի խոսքով՝ լիբանանահայկական հարաբերություններն ամրապնդվել են հատկապես մարդկային մակարդակում, երբ անցյալ դարասկզբին, պատմության ցավալի ժամանակահատվածում, հարյուր հազարավոր հայեր, հայ ժողովրդի դեմ կազմակերված ջարդերի թիրախ դառնալով, հաստատվեցին Լիբանանի հողերում: «Նրանք դարձան մեր հայրենիքի էական բաղադրիչներից՝ արդյունավետորեն նպաստելով նրա քաղաքական կյանքին, սոցիալական ու մշակութային վերելքին: Նրանց մեջ հայտնի դարձան նախարարներ, պատգամավորներ, բժիշկներ, արհեստավորներ, արվեստագետներ, լրագրողներ, գործարարներ, գիտնականներ ու մտավորականներ: Նրանք նաև լիակատար հավատարմություն ցուցաբերեցին Լիբանանի հանդեպ՝ չհրաժարվելով իրենց կառչածությունից Հայաստանին, որը սերտորեն կապված է նրանց արյան, դավանանքի, մշակույթի ու պատմության հետ: Լավագույն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ մեր ժողովուրդների ձգտումները մարմնավորվել են հաճախակի հանդիպումներով, այցերով ու փորձի փոխանակմամբ, որոնց ավելանում է նաև միջազգային և ասիական խորհրդարանական ատյաններում դիրքորոշումների ու կեցվածքների շարունակական համակարգումն ի նպաստ մեր ժողովուրդների շահերի և որն արտահայտում է արդարության, խաղաղության ու մարդկային իրավունքների նկատմամբ մեր կողմնակցությունը, այն ժամանակ երբ Լիբանանը շեշտում է Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»,- ընդգծեց Վարդինե Օհանյանը: Նա կոչ արեց այս պատմական վայրից ու այս պատմական պահից, այնպես անել, որ աշխարհը զերծ մնա մեծամասնության ու փոքրամասնությունների գոյության մասին զգացումներից: «Մենք բոլորս փոխկախված ենք ու եղբայրներ, որովհետև մենք միասին բախվում ենք ընդհանուր մարտահրավերների, և յուրաքանչյուրս իր ձեւով է տուժում այդ հետևանքներից: Լիբանանի որդիներից՝ իր քրիստոնյաներով ու մահմեդականներով, հայազգի որդիներին՝ Հայաստանի Հանրապետությունում, Լիբանանում և աշխարհում, Լիբանանի հանրապետության նախագահ Նորին գերազանցություն զորավար Միշել Աունը վերահաստատում է իր համերաշխությունն ու գնահատանքը հայ ժողովրդի՝ ամուր հավատքով խարսխված վկայությունը, որը շարունակվում է մարդկային քաղաքակրթությունում»,- եզրափակեց Վարդինե Օհանյանը:
10:32 - 24 ապրիլի, 2021
Պուտինը Լիբանանի վարչապետի հետ քննարկել Է երկրի ինքնիշխանությանն աջակցելու հարցը |armenpress.am|

Պուտինը Լիբանանի վարչապետի հետ քննարկել Է երկրի ինքնիշխանությանն աջակցելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  Կրեմլի մամուլի ծառայությունը: «Կայացել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Ռուսաստանի նախագահը Սաադ Հարիրիին եւ Լիբանանի բոլոր մուսուլմաններին շնորհավորել Է սուրբ Ռամադան ամսվա սկսվելու առթիվ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Ռուսական կողմից հաստատվել Է սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Լիբանանի ինքնիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Շոշափվել են երկկողմ համագործակցության առանձին թեմաներ՝ շեշտը դնելով առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդման եւ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում, ներառյալ Լիբանան ռուսաստանյան պատվաստանյութերի մատակարարումը, պրոֆիլային գերատեսչությունների միջեւ շփումների ակտիվացման վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր: Համատեղ աշխատանքի պատրաստակամություն Է հայտնվել այժմ Լիբանանում ապրող սիրիացի փախստականների՝ անվտանգ հայրենիք վերադառնալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:23 - 15 ապրիլի, 2021