Լիբանանը նոր վարչապետ ունի |factor.am|
19:47 - 26 հուլիսի, 2021

Լիբանանը նոր վարչապետ ունի |factor.am|

factor.am: Լիբանանի խորհրդարանը երկրի նախագահ Միշել Աունի հետ խորհրդակցությունների արդյունքում հավանություն է տվել Նիջաբ Միկատիի թեկնածությանը վարչապետի պաշտոնում։ Այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը։

Խորհրդարանի 70 անդամ սատարել է Միկատիին, որն այսպիսով իր օգտին ապահովել է ձայների մեծամասնությունը։ Լիբանանի նախագահն արդեն ստորագրել է Միկատիի նշանակման հրամանագիրը և նրան հանձնարարել նոր կառավարություն ձևավորել։

Նշվում է, որ Նաջիբ Միկատիի թեկնածությանը կողմ է արտահայտվել 72 պատգամավոր, դեմ՝ 42-ը, մեկ պատգամավոր էլ ձայնը տվել է վարչապետի մյուս թեկնածու Նավվաֆ Սալյամին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել