Լիբանանում ներքաղաքական խռովությունների ժամանակ վիրավորվել է ավելի քան 20 մարդ |1lurer.am|
11:01 - 17 հուլիսի, 2021

Լիբանանում ներքաղաքական խռովությունների ժամանակ վիրավորվել է ավելի քան 20 մարդ |1lurer.am|

1lurer.am: Լիբանանում ներքաղաքական իրավիճակը սրվել է: Երկրի հյուսիսային Տրիպոլի քաղաքում անկարգությունների ժամանակ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 20 մարդ, այդ թվում հինգ զինվորական՝ փոխանցում է Al Arabiya-ն:

Միաժամանակ Եվրամիությունը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները Լիբանանի իշխանություններին կոչ են անում անհապաղ կաբինետ ձևավորել, և միջազգային համաժողով են նախատեսել բազմաթիվ ճգնաժամերից հետո Լիբանանում կայունության հաստատմանն աջակցելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել