Իսրայելը կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռների արձակման
 |shantnews.am|
19:45 - 19 մայիսի, 2021

Իսրայելը կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռների արձակման |shantnews.am|

shantnews.am: Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ, որտեղից 4 հրթիռ է արձակվել հրեական պետության վրա, հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով The Times of Israel պարբերականին։

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հրետանային կրակ են վարել Լիբանանի միանգամից մի քանի թիրախների ուղղությամբ։

Իր հերթին The Jerusalem Post-ը հայտնել է, որ Լիբանանից արձակված հրթիռներից մեկը խոցվել է, մեկն ընկել է բաց տարածքում, մյուս երկուսը՝ ծովում։ Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին, միացել են օդային տագնապի ազդանշանները։ Այս միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտության ֆոնին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել