Լիբանանում ամիսներ տևած ճգնաժամից հետո նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է |tert.am|
13:22 - 11 սեպտեմբերի, 2021

Լիբանանում ամիսներ տևած ճգնաժամից հետո նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է |tert.am|

tert.am: Լիբանանում հաստատվել է նոր կառավարության կազմը՝ նախորդ վարչակազմի հեռանալուց մեկ տարի անց: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, կառավարությունը գլխավորելու է Նաջիբ Միքաթին, որը երկրի ամենահարուստ մարդն է և նախկինում երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նոր 24 նախարարից մեկը հայ է: Արդյունաբերության գերատեսաչության ղեկավարի աշխատանքը վստահվել է հայազգի Ջորջ Փուչիկեանին (George Bojkian):

Կառավարության կազմի հաստատմամբ երկրում ավարտվում է ամիսներ տևած քաղաքական ճգնաժամը: Լիբանանն առանց պատշաճ գործող կառավարության էր մնացել 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ ավելի քան մեկ տասնյակ հայի կյանք էր խլել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել