Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև տեղի կունենա բժիշկների ակցիան․ Արտակ Բեգլարյան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև տեղի կունենա բժիշկների ակցիան․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ այսօր՝ ժամը 19:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև տեղի կունենա բժիշկների ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնակչության լիակատար շրջափակման։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:  
14:19 - 17 դեկտեմբերի, 2022
Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու. Բեգլարյան
 |news.am|

Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու. Բեգլարյան |news.am|

news.am: Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է սկսել: «Ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է գործի, մեր պատկերացմամբ, «ճանաչում հանուն փրկության», ոչ թե «անջատում հանուն փրկության»: Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ մղումը առաջին հերթին պետք է իրականացնի Արցախի Հանրապետությունը որպես գլխավոր սուբյեկտ, երկրորդը ամբողջ հայ ժողովուրդը, երրորդը Հայաստանը եւ 4-րդը՝ մեր բարեկամները, միջազգային հանրությունը, դա կարող է լինել Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, որոնք հավատում են մեզ, կարեւորում են հակամարտության կարգավորումը, որոնք կարեւրում են ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա:
13:21 - 16 դեկտեմբերի, 2022
Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել, սակայն Ադրբեջանի խոսքին վստահելու ոչ մի հիմք չունենք. Բեգլարյան
 |news.am|

Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել, սակայն Ադրբեջանի խոսքին վստահելու ոչ մի հիմք չունենք. Բեգլարյան |news.am|

news.am: Այո, Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, բայց ցանկացած պահի կարող է անջատվել, որովհետեւ Ադրբեջանը վերահսկում է գազատարի մի զգալի հատվածը եւ ունի փական դրած, որը ցանկացած պահի կարող են միցնել կամ անջատել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է սկսել: «Ճանապարհը մնում է ամբողջովին փակ, որեւէ փոփոխություն չկա, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից: Այսինքն հույս կա, որ կարոթղ է բացվել, բայց մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի, ադրբեջանական կողմին վստահելու ոչ մի հիմք չունենք: Գազամատակարարումը վերականգնվել է առանց որեւէ  զիջման, ուղղակի միջազգայիհն ճնշման արդյունքում: Արցախի արգելափակումը եւ գազամատակարարման դադարեցումը բավակն մեծ միջազգային ռեզոնանս է առաջացրել: Եվ ռուսական կողմն է աշխատում այդ ուղղությամբ, եւ տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ը: Նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի  հայտարարությունն էր ճնշման միջոց: ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն հայտարարություններով հանդես են եկել, նաեւ տեղյակ եմ, որ ներքին ճնշում էլ կա: Նաեւ ՄԻԵԴ-ի որոշումը կա, որը մինչեւ երկուշաբթի ժամանակ է տվել Ադրբեջանին՝ տեղեկություններ տալու, թե ինչ է կատարել Ադրբեջանը մարդու իրավունքների այս խախտումները վերացնելու ուղղությամբ: Սա ճնշման ձեւերից մեկն է»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, պետք է նաեւ երկարաժամկետ երաշխիքներ ստանալ արցախահայության անվտանգության համար, նմանատիպ դեպքերի  կանխման համար. «Պետք է հստակ լինի, որ Ադրբեջանն այսուհետ բարձր գին է վճարելու նմանատիպ ահաբեկչական, ցեղասպանական ակտեր կատարելու համար եւ այդ գինը պետք է պատժի տեսքով լինի: Կարեւոր է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հստակ հանձնառություն ստանձնի՝ մանդատ տրամադրելով, թե ինչ  երաշխիքներ են առկա անվտանգության համար: Դա կարող են լինել ռուս խաղաղապահներ, բազմազգ խաղաղապահներ: Կարեւորը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից տրված մանդատն է եւ կարեւոր է, որ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցները մշտական ներկայացվածություն ունենան Արցախում: Դա կարող են լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, արագ արձագանքման խմբեր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ներկայացուցիչը: Կարող են դերակատարներ լինել ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, մեզ համար կարեւոր է, որ կոնսենսուս լինի Արցախի ժողովրդի անվտանգության, իրավունքների երաշխավորման հարցում: Նաեւ միջազգայնորեն երաշխավորված երկարաժամկետ պրոցես լինի հակամարտության կարգավորման եւ Արցախի ճանաչման ուղղությամբ»,-ասաց Բեգլարյանը: Հարցին, թե ինչ պատասխան են տվել ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների դեսպանատները իրենց դիմումներին, նամակներին, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ որեւէ պատասխան չկա. «Այդքան լիահույս էլ չէինք, որ իրենց կողմից պատասխաններ կլինեն»:
13:07 - 16 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց շարունակվում է արցախցիների նստացույցը

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց շարունակվում է արցախցիների նստացույցը

Երևանում 7 բողոքի ակցիա է կազմակերպվել Արցախի Մարդու իրավունքների բոլոր չորս պաշտպանների, Հայաստանի Մարդու իրավունքների երկու պաշտպանների և հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ ի զորակցություն Արցախի: ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների ու ԵՄ-ի և ՄԱԿ-ի գրասենյակների առջև տեղի ունեցած հավաքների ժամանակ մեր կողմից ներկայացվել են Արցախի առկա վիճակը, հումանիտար աղետի փաստերը, մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտումները, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխավորման մոտեցումներն ու հակամարտության կարգավորման «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքը: Մեր ելույթներով ու գրավոր դիմումներով պահանջել ենք վերացնել Արցախի շրջափակումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տրամադրել անվտանգության երկարաժամկետ ու կայուն երաշխիքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ շարունակելով. «Մեր կարևոր պահանջներից մեկն էլ այն էր, որ հիմա հրատապ անհրաժեշտություն է բացել օդային հումանիտար միջանցք Արցախի հետ: Եվ այդ պահանջի ներկայացման համար կիրառել ենք թղթե ինքնաթիռների փոքր ֆլեշ մոբ:  Որոշվել է վաղը (դեկտեմբերի 16-ին) ժամը 15:00-ին նոր հավաք կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Ուստի, բոլորին հորդորում եմ նշված ժամին գալ այնտեղ, որ նոր ուժերով շարունակենք մեր պայքարը: Իսկ մենք շարունակում ենք մեր նստացույցը և մի խումբ անձանցով գիշերելու ենք տեղում»:
11:45 - 16 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ

Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ

Արցախ ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված ակցիաները շարունակվում են։ Արտակ Բեգլարյանի ու Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ մասնակիցները շարունակում են ակցիան ՌԴ դեսպանատան դիմաց։ Այստեղ են նաեւ մի խումբ ուսանողներ, որոնք փակել են դեսպանատան մուտքը։ Գեղամ Ստեփանայնը նշեց, որ կոչով դիմել է ՀՀ եւ Արցախի բոլոր ՄԻՊ-երին՝ շեշտադրելու այն հանգամանքը, որ խոսքը Արցախում ապրող մարդկանց իրավունքներին է վերաբերում։ Ակցիայի մասնակիցներն արդեն եղել են ԱՄՆ, Չինաստանի, ԵՄ դեսպանությունների մոտ եւ հաջորդ կանգառը ՌԴ դեսպանատունն էր։  «Ես կարծում եմ՝ Ռուսաստանի դերակատարումն առավել քան կարեւոր է՝ որպես եռակողմ հայտարարության կողմ, երաշխավոր, որպես Արցախում միջազգային միակ ներկայացվածություն, որպես ՄԱԿ ԱԽ-ում 5 մշտական անդամներից մեկը։ Միջազգային հանրության անդամներից երեւի ոչ մեկն այնքան չի տիրապետում, թե ինչ է կատարվում Արցախում, որքան ՌԴ-ն։ 2 Հազար ռուս խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով տեսնում են, թե Ադրբեջանն ինչպես է խախտում  Արցախում ապրող 120 հազար մարդու իրավունքները, այդ խախտումները պարբերաբար արձանագրվում են նաեւ ՌԴ ՊՆ տեղեկագրերում։ ՌԴ-ն տեսնում է նաեւ, որ Ադրբեջանը մասնավորապես սկսած 2022-ի փետրվար-մարտ ամիսներից, իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահներին որակազրկելու։ Դրանով նպատակ են հետապնդում նախապատրաստելու, որ 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների ուժերը հանվեն ԱՐցախից, իսկ Արցախի ժողովուրդը թողնվի առանց անվտանգույան երաշխիքների։ Մենք գտնում ենք, որ ՌԴ-ն իր գործողություններով սանձի Ադրբեջանին, պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները եւ ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են Արցախում բնակվող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Ես վստահ եմ, որ ՌԴ-ն դա կարող է անել, վստահ եմ՝ ՌԴ-ն դա ուզում է անել եւ ես՝ որպես Արցախի ՄԻՊ, որը շատ հաճախ շփում է ունենում խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների հետ, գիտեմ, որ զորակազմում մարդիկ են, որոնք իրապես հավատարիմ են իրենց առաքելությանը։ Ուզում են նորից դիմել այդ մարդկանց՝ խնդրելով, որ ձեռնարկեն բոլոր գործողությունները, որ ամենակարճ ժամանակահատվածում՝ հենց այս պահին, վերականգնվի մայր Հայաստանի ու Արցախի միջեւ անխափան կապը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։  ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանաում, միայն այդ դեպքում է հնարավոր, որ Ադրբեջանը հարգի Արցախի ժողովրդի իրավունքները, կատարի եռակողմ հայտարարության դրույթները։ Արտակ Բեգլարյանը նորից խիստ կարեւորեց օդային հումանիտար միջանցքի տրամադրումը․ «Եթե այս ճանապարհը հիմա փակված է, մենք ունենք տոտալ շրջափակում, այնինչ օդային ճանապարհը կարող է այլընտրանքային միջոց լինեն գոնե հումանիտար բեռների փոխադրման համար, գոնե սուր կարիքների դեպքում մարդկային տեղաշարժի համար»։  Ակցիայի մասնակիցները դեպի ՌԴ դեսպանատուն էլ նետեցին իրենց պատրաստած թղթե ինքնաթիռները՝ ի նշան օդային հումանիտար միջանցքի բացման պահանջի։ Ակցիային մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:  
17:31 - 15 դեկտեմբերի, 2022
Այս պահին որևէ դրական առաջընթաց չկա, միտում չկա․ Արտակ Բեգլարյանը նշեց՝ կապի մեջ է Արցախի իշխանությունների, պետնախարարի հետ

Այս պահին որևէ դրական առաջընթաց չկա, միտում չկա․ Արտակ Բեգլարյանը նշեց՝ կապի մեջ է Արցախի իշխանությունների, պետնախարարի հետ

ՄԱԿ գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ երեկ ՄԱԿ գրասենյակի որոշ հայ աշխատակիցներ են մոտեցել իրեն, «մասնավոր, անձնական կարծիք հայտնել», բայց պաշտոնապես ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար կազմից արձագանք չի եղել։ Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանի իշխանություններից իրենց մոտեցել են, Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ իրենց պատվիրակությունը երեկ եղել է ԱԳՆ-ում, ներակայացրել իրենց առաջարկները՝ հանդիպումից այլ մանրամասներ չհայտնելով։ «Երբ ես հայտարարեց նստացույցի մասին, մոտեցել է նաև Էդմոն Մարուքյանը, հակիրճ զրուցել ենք, ուղղակի զորակցություն է հայտնել, և նաև որոշ պատգամավորներ ընթացքում՝ և՛ իշխանական, և՛ ընդդմադիր, մոտեցել են»,- նշեց Արցախի պետնախարարի խորհրդականը։ Նա նաև նշեց, որ սփյուռքից արձագանքներ կան, իրենք կապի մեջ են սփյուռքի տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ Հայ դատի գրասենյակի։ Արտակ Բեգլարյանն ասաց՝ տեղյակ է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արդեն հայտարարություն է տարածել․ «Ողջունելի է, որ ՄԱԿ-ից արդեն արձագանք կա, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով է այդ արձագանքը։ Կարծում եմ՝ պետք է անպայման արձագանք լինի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից, և դա իր պարտավորությունների շրջանակներում է, քանի որ սա մարդու իրավունքների շատ լրջագույն խախտում է ու մարտահրավեր է, ու հումանիտար աղետի առջև է կանգնած Արցախի բնակչությունը»։ Նա նշեց, որ իր պահանջն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անդրադառնա իրավիճակին և «ավելի երկարաժամկետ միջազգային երաշխիքներ ապահովի Արցախի համար»։ «Մեզ համար, մեր ժողովրդի համար կարևորն այն է, որ ՄԱԿ-ը հարցին լուծում տա․ այս պահին կարճաժամկետ հումանիտար խնդիրներին և անվտանգային խնդրներին լուծում տա և երկարաժամկետ մեր անվտանգության, իրավունքների և հակամարտության ամբողջական, արդարացի կարգավորման հարցին լուծում տա»,- նշեց Արտակ Բեգլարյանը։ Նա նշեց՝ նստացույցը կշարունակվի այնքան, մինչև ճանապարհը բացվի ողջամիտ պայմաններով։ «Չեմ բացառում, որ նստացույցից բացի՝ այլ բողոքի ակցիաներ, բողոքի ձևեր էլ կկիրառեմ։ Երբեմն՝ ավելի խիստ»,- ասաց Բեգլարյանը։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ինքը կապի մեջ է Արցախի իշխանությունների, պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ․ «Ըստ կարիքի՝ իրավիճակի մասին տեղեկանում ենք, նաև համաձայնեցնում ենք որոշակի հայտարարություններ, որոշակի ուղերձներ, որպեսզի նույն ուղղությամբ շարժվենք։ Որոշակի քննարկումներ, հաղորդակցություն կա, բայց այս պահին որևէ դրական առաջընթաց չկա, միտում չկա»։ Անդրադառնալով Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերին, որոնք Ադրբեջանական սադրանքի հետևանքով կտրված են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից՝ Բեգլարյանը նշեց․ «Այդ գյուղերի մասով  մի քիչ առանձնահատուկ է իրավիճակը․ ռուս խաղաղապահների աջակցությամբ որոշակի աջակցություն ուղարկվում է այնտեղ, այսինքն՝ որոշակի մուտք կա ռուս խաղաղապահների աջակցությամբ»։
12:48 - 15 դեկտեմբերի, 2022
Եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք. Արտակ Բեգլարյան

Եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով երեկվանից Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց է անում, գիշերը  գրել է. «Շուրջ հազար քաղաքացի (այդ թվում՝ բազմազան հանրային-քաղաքական գործիչներ) են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցի վայր՝ զորակցություն հայտնելու Արցախին: Իսկ հիմա գիշերում ենք այստեղ շուրջ 20 հոգով՝ մի կարևոր սկզբունքով, որ եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու աջակիցներին:Շատերն են հարցրել, թե ինչպես կարող են օգնել Արցախին: Հակիրճ թվարկեմ յուրաքանչյուր հայի առաջիկա օրերի հիմնական անելիքներն իմ պատկերացմամբ՝1. Քաղաքացիական անհնազանդության գործողություններով միջազգային հանրությանը (հատկապես ՄԱԿ-ից, ԵՄ-ից ու հինգ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) պահանջել հասցեական հայտարարություններ ու գործնական գործողություններ վերացնելու Արցախի շրջափակումն ու կանխելու նորանոր հանցագործություններ:2. Սոցցանցերի բոլոր գրառումներում անդրադառնալ Արցախի կարևորությանն ու կարիքներին, ստեղծագործական լուծումներով բոլոր հնարավոր տեղերում խոսել Արցախի մասին՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարաններին ուղղված:3. Պահանջել (ըստ կարիքի՝ նաև աջակցել) պետական պաշտոնյաներին ու հանրային գործիչներին առավելագույն գործնական քայլեր ձեռնարկել Արցախի համար միջազգային արագ ու արդյունավետ արձագանքման և Արցախի պաշտպանության ապահովման ուղղությամբ:4. Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես իրենց երկրներում պահանջեն կառավարություններից գործնական քայլեր Ադրբեջանին սանձելու և Արցախին պաշտպանելու ուղղությամբ:5. Իսկ Արցախում գտնվող մեր հայրենակիցները հարկ է ամուր ու վճռական լինեն այս ժամանակավոր զրկանքներին դիմագրավելու հարցում, քանի որ զիջման ու նվաստացման ենթակա Հայրենիք չունենք:ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է ՈՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ»։ 
09:49 - 15 դեկտեմբերի, 2022
Հստակ գործողություններ անել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար. Բեգլարյանը դիմում է ՄԱԿ-ին

 |armenpress.am|

Հստակ գործողություններ անել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար. Բեգլարյանը դիմում է ՄԱԿ-ին |armenpress.am|

armenpress.am: Արցախի շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է, ինչը միջազգային իրավունքով իր գնահատականն ունի. Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ  Բեգլարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է համարում այս ամենին շատ արագ արձագանքելը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Արտակ Բեգլարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույց եմ սկսում՝ տարբեր պահանջներով ու կոչերով, բայց գլխավոր պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, առաջին հերթին ՄԱԿ-ին, որ իրենք հստակ գործողություններ անեն Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ այս պահին ադրբեջանական շրջափակումը վերացնելու, բայց նաև ավելի երկարաժամկետ միջազգային երաշխիքներ ապահովելու ուղղությամբ»,-ասաց Բեգլարյանը: Նա նշեց, որ ՄԱԿ-ը միակ կազմակերպություն է, որը հնարավորություն, մեխանիզմներ ունի՝ հստակ մանդատ տալու կոնկրետ երկրների՝ խաղաղապահ գործունեություն իրականացնելու, նաև լիազորություն և պարտավորություն ունի՝ պաշտպանելու տարբեր ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները, եթե դրանք խախտվում են: Նա նշեց, որ 2020-ի պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջամտությամբ: «Այս երկու տարվա ընթացքում ռուս խաղաղապահները՝ լավ, թե վատ, ապահովել են խաղաղությունը, անվտանգությունը: Ւհարկե, այս ընթացքում միջադեպեր տեղի են ունեցել: Եվ հիմա ունենք այն իրավիճակը, որ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնելու և անվտանգությունն ամբողջական ապահովելու: Հետևաբար, կարծում եմ, որ ՄԱԿ-ը՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, պետք է այս հարցը քննարկի և լրջագույն միջազգային երաշխիքներ ապահովի մեր ժողովրդի համար, որպեսզի մենք մեր հայրենիքում կարողանանք անվտանգ ապրել, արարել»,-ասաց Բեգլարյանը: Նա ընդգծեց, որ այս շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է, որը միջազգային իրավունքով իր գնահատականն ունի: «Սա ամբողջ ժողովրդի հանդեպ ահաբեկչություն է, ոչ միայն հոգեբանական ահաբեկչություն, այլ նաև կենսական կարիքների շահերի, տեսանկյունից ահաբեկչություն, ինչը տանում է Արցախի հայ բնակչության ոչնչացման ու էթնիկ զտման: Հետևաբար, ՄԱԿ-ի ԱԽ-ի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է շատ արագ արձագանքել, այլապես կարող է ուշ լինել, և իրենք իրենց պարտավորությունները կատարած չեն լինի, և այլապես Արցախի բնակչությունը ստիպված է լինելու իր ունեցած ամբողջ գործիքակազմը կիրառել՝ իր իրավունքները ամբողջապես պաշտպանելու նպատակով»,-ասաց Բեգլարյանը: Նա կարևորեց, որ հայաստանյան հասարակությունում առավել ակտիվություն լինի այս հարցով, հստակ բողոքի ակցիաներ լինեն առնվազն ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի դեսպանատների առջև, որ հասկանան՝ հայաստանյան հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ, հայաստանյան հասարակությունն ունի կոնկրետ իրավունքներ և պահանջատեր է, որ իր հայրենակիցներին միջազգային հանրությունը պաշտպանի: Իսկ սփյուռքից Բեգլարյանն ակնկալում է ավելի մեծ մոբիլիզացիա: Բեգլարյանը նաև նշեց, որ իր անհնազանդության, բողոքի ակցիաներն իր աշխատանքի, լիազորությունների հետ որևէ կապ չունեն, ինքը արձակուրդի դիմում է գրել, արձակուրդում է գտնվում, պատրաստ է նաև աշխատանքից դուրս գալ, քանի որ դա իր համար սկզբունքային, ազգային, պետական և անձնական խնդիր է: Նա կարծում է, որ հիմա այսպես կարող է պայքարել ժողովրդի համար:   Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
16:17 - 14 դեկտեմբերի, 2022
«Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում»․ Արտակ Բեգլարյանը ներկայացրեց իրենց պահանջները

«Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում»․ Արտակ Բեգլարյանը ներկայացրեց իրենց պահանջները

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սկսում են անժամկետ նստացույց ու շարժում։ «Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հետևյալ պահանջներով․ 1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ. 2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով. 3. Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ: Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում՝ 4. Դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից և ամեն մեկն իր չափով ու ձևով նպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման սուրբ գործին. 5. Տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ՝ և՛ առանձին, և՛ ՄԱԿ-ի ձևաչափով. 6. Բոլոր հնարավոր տեղերում խոսել ու գրել Արցախի կարևորության ու ներկա կարիքի մասին՝ և՛ հայերենով, և՛ օտար լեզուներով. 7. Ով կարող է միանալ նստացույցին կամ բողոքի այլ գործողությունների, թող միանա, քանի որ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի մեծ զրկանքներ են կրում հիմա. Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում՝ 8. Իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության և Ադրբեջանին սանձելու համար. 9. Իրազեկման արշավներ մեկնարկել՝ ուղղված օտար հասարակություններին ու լրատվամիջոցներին Արցախի հայության կարիքները ու ադրբեջանական հանցագործությունները ներկայացնելուն: Արցախը ամբողջ հայության անզիջում արժեքն է, և այս պայքարն էլ բոլորինս է: Ժամը 15:00-ին հրավիրում եմ մամուլի ասուլիս՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Մնացածը կներկայացնեմ այդ ժամանակ»,- նշված է Բեգլարյանի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:  
12:44 - 14 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ  Բեգլարյանը լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների իրական մոտիվացիաները։ Բեգլարյանի հրապարակած լուսանկարում երևում է, ինչպես է Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակած ադրբեջանիցներից մեկը մի ձեռքով բռնել բնապահպանական պաստառ, իսկ մյուս ձեռքով ցույց է տալիս «Գորշ գայլեր»-ի ժեստը։ «Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում:Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս:Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով»,- գրել է Բեգլարյանը:
09:54 - 13 դեկտեմբերի, 2022
Դեպի Հայաստան միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել մարդասիրական աղետի ու էթնիկ զտման ԼՂ-ում․ Արտակ Բեգլարյան

Դեպի Հայաստան միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել մարդասիրական աղետի ու էթնիկ զտման ԼՂ-ում․ Արտակ Բեգլարյան

Արցախում 120000 մարդ այս պահին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է։ Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նա նշել է, որ դեպի Հայաստան միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել մարդասիրական աղետի ու էթնիկ զտման Լեռնային Ղարաբաղում․ «Սա պետք է խստորեն պատժվի»,- գրել է Բեգլարյանը՝ նշելով «պատժամիջոցներ [ընդդեմ] Ադրբեջանի» հեշթեգը։ Քիչ անց Բեգլարյանը հավելել է նաեւ, որ այս քայլն ուղղված է նաեւ ռուս խաղաղապահների դեմ։ Նա նշել է, որ Արցախի ու Հայաստանի միջեւ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ «Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի խաղաղ բնակչության և խաղաղապահների դեմ։ Հուսով եմ, որ ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի»: Ավելի վաղ՝ կեսօրն անց, Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
14:30 - 03 դեկտեմբերի, 2022
Արտակ Բեգլարյանը կստանձնի Ռուբեն Վարդանյանի խորհրդականի պաշտոնը

Արտակ Բեգլարյանը կստանձնի Ռուբեն Վարդանյանի խորհրդականի պաշտոնը

Արցախի պետական նախկին նախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ստանձնելու է Ռուբեն Վարդանյանի խորհրդականի պաշտոնը։ Նրա գրառումը ամբողջությամբ՝ ստորև․  «Կուզեի մի քանի կետ ընդգծել այդ առթիվ. 1. Շնորհակալ եմ Նախագահ Հարությունյանին՝ պետությանն ու ժողովրդին ծառայելու այս հնարավորության համար: Շնորհակալ եմ նաև պետական նախարարի աշխատակազմին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ ծառայության համար: 2. Ես պետնախարարի լիազորությունները ստանձնեցի ծանր պայմաններում՝ աղետալի պատերազմից ամիսներ անց՝ գիտակցելով պատասխանատվությանս չափը ժողովրդի, Նախագահի, գործընկերներիս ու հաջորդ սերունդների առջև: 3. Ճգնաժամային պայմաններում իմ լիազորությունների ու կարողությունների շրջանակներում կատարել եմ հնարավորինս խնդիրների օպերատիվ ու համակարգային լուծման ուղղությամբ: Թե որքանով եմ հաջողել ու ձախողել, թող գնահատեն ժողովուրդը, Նախագահը և գործընկերներս, սակայն կարծում եմ, որ նման ծանր պայմաններում Նախագահի գլխավորությամբ բավականին կարևոր ու ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից: Արածիս և չարածիս վերաբերյալ իմ հակիրճ գնահատականները ներկայացրել եմ երեկվա ասուլիսով՝ 4. Պաշտոնավարման ընթացքում ես առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, իմ խղճով, արժեքներով, սկզբունքներով և ազգային ու պետական շահերով: Թեև ես ինքս ամբողջությամբ գոհ չեմ իմ գործունեության արդյունքներից, սակայն խիղճս մաքուր է և սիրտս հանգիստ, որ նվիրվել եմ անմնացորդ կերպով և ներդրել եմ իմ առավելագույն ներուժը: 5. Ներողություն եմ հայցում իմ բոլոր հայրենակիցներից՝ իմ բացթողումների և հարուցած հիասթափությունների համար: Հավատացե՛ք, որ դրանց պատճառները չեն եղել իմ անտարբերությունն ու ծուլությունը, այլ՝ ռեսուրսների, կարողությունների ու լիազորությունների սահմանափակությունները: 6. Ուրախ եմ, որ Նախագահն ու Ռուբեն Վարդանյանը այս որոշումը կայացրեցին, և պարոն Վարդանյանը լայն լիազորություններով առաքելություն է ստանձնել Արցախի առջև ծառացած ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Վստահ եմ, որ հնարավորությունների նոր դաշտ է բացվում մեր առջև, և մեր ապագան պետք է ինքներս կերտենք՝ համայն հայության մասնակցությամբ ու աջակցությամբ: 7. Որոշել եմ շարունակել իմ ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ: Ուստի, ես կծառայեմ որպես պետական նախարարի խորհրդական, որն, ի դեպ, Նախագահի ու պարոն Վարդանյանի հետ քննարկված հնարավոր ամենացածր պաշտոնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդյունավետ իրացման համար, որովհետև ինձ համար ոչ թե կարգավիճակն է կարևոր, այլ՝ արժեքներն ու արդյունքները: Ի լրումն սահուն անցում ապահովելուն ուղղված աշխատանքների՝ նաև կստանձնեմ կոնկրետ լիազորություններ ու գործառույթներ՝ և՛ հրատապ, և՛ ռազմավարական խնդիրների լուծման հարցում: ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՎԵԼԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՈՒ ԱՄՈՒՐ:Ի ԳՈ՛ՐԾ...»:   Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար։
12:18 - 05 նոյեմբերի, 2022
Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։  Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) արտաքին գործերի նախարար. 4) գյուղատնտեսության նախարար. 5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար. 6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար. 7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար. 8) քաղաքաշինության նախարար. 9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին»  ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝  պետական վերահսկողական ծառայության պետի, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի, ջրային կոմիտեի նախագահի:
12:41 - 04 նոյեմբերի, 2022
ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն. Արտակ Բեգլարյան

ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն. Արտակ Բեգլարյան

ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Տարբեր գործընկերների հետ որոշակի աշխատանքային շփումներ լինում են, հաջողված ծրագրեր լինում են, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ են լինում, կլինի արտաքին քաղաքական կուրսի հայտարարությունների Արցախին առնչվող մասով, թե տարբեր ծրագրերի մասով, բայց շատ դեպքերում ես դրանք փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում խնդիրները լուծել, քանի որ կարևորում եմ, որ այս ծանր վիճակում Արցախի և Հայաստանի կառավարությունները, իշխանությունները արդյունավետ փոխգործակցություն ունենան։ Մյուս կողմից որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ ունենում եմ, որոնց մասին միշտ բաց, անկեղծորեն ներկայացնում եմ․ մի մասն ազդում է, մի մասը չի ազդում, բայց սա արդեն աշխատանքային միջավայրի հարց է, չէի ուզի շատ հրապարակային ներկայացնել»։  Պետնախարարի խոսքով՝ արտաքին քաղաքական մասով իր դիրքորոշումները հրապարակային անընդհատ ներկայացրել է. «Ներկայացրել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ չպետք է դրվի։ Նախագահի, ԱԳՆ-ի, ԱԺ-ի կողմից բոլոր հայտարարությունները ես կիսում եմ և ես էլ նույն կերպ եմ մտածում, հետևաբար այս տեսանկյունից որևէ հարց չկա, իսկ տարաձայնություններ իհարկե կան որոշ գործընկերների հետ»,-ասաց Բեգլարյանը։ 
14:09 - 03 նոյեմբերի, 2022