Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու. Բեգլարյան
 |news.am|
13:21 - 16 դեկտեմբերի, 2022

Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու. Բեգլարյան |news.am|

news.am: Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է սկսել:

«Ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է գործի, մեր պատկերացմամբ, «ճանաչում հանուն փրկության», ոչ թե «անջատում հանուն փրկության»: Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ մղումը առաջին հերթին պետք է իրականացնի Արցախի Հանրապետությունը որպես գլխավոր սուբյեկտ, երկրորդը ամբողջ հայ ժողովուրդը, երրորդը Հայաստանը եւ 4-րդը՝ մեր բարեկամները, միջազգային հանրությունը, դա կարող է լինել Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, որոնք հավատում են մեզ, կարեւորում են հակամարտության կարգավորումը, որոնք կարեւրում են ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել