ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն. Արտակ Բեգլարյան
14:09 - 03 նոյեմբերի, 2022

ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն. Արտակ Բեգլարյան

ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Տարբեր գործընկերների հետ որոշակի աշխատանքային շփումներ լինում են, հաջողված ծրագրեր լինում են, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ են լինում, կլինի արտաքին քաղաքական կուրսի հայտարարությունների Արցախին առնչվող մասով, թե տարբեր ծրագրերի մասով, բայց շատ դեպքերում ես դրանք փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում խնդիրները լուծել, քանի որ կարևորում եմ, որ այս ծանր վիճակում Արցախի և Հայաստանի կառավարությունները, իշխանությունները արդյունավետ փոխգործակցություն ունենան։ Մյուս կողմից որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ ունենում եմ, որոնց մասին միշտ բաց, անկեղծորեն ներկայացնում եմ․ մի մասն ազդում է, մի մասը չի ազդում, բայց սա արդեն աշխատանքային միջավայրի հարց է, չէի ուզի շատ հրապարակային ներկայացնել»։ 

Պետնախարարի խոսքով՝ արտաքին քաղաքական մասով իր դիրքորոշումները հրապարակային անընդհատ ներկայացրել է.

«Ներկայացրել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ չպետք է դրվի։ Նախագահի, ԱԳՆ-ի, ԱԺ-ի կողմից բոլոր հայտարարությունները ես կիսում եմ և ես էլ նույն կերպ եմ մտածում, հետևաբար այս տեսանկյունից որևէ հարց չկա, իսկ տարաձայնություններ իհարկե կան որոշ գործընկերների հետ»,-ասաց Բեգլարյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել