ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև տեղի կունենա բժիշկների ակցիան․ Արտակ Բեգլարյան
14:19 - 17 դեկտեմբերի, 2022

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև տեղի կունենա բժիշկների ակցիան․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ այսօր՝ ժամը 19:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև տեղի կունենա բժիշկների ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնակչության լիակատար շրջափակման։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել