Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը
 |armenpress.am|

Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կշարունակի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել: «Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն անդամ երկրների շրջանում հեղինակություն ունի, ցույց է տալիս իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ։ Մենք նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա մասնակցության թեմայով», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում Газета պարբերականը։ Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ն ունի հետագա զարգացման ներուժ։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն այսօր հրավիրված ասուլիսում նշել էր՝ չի բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ 
16:10 - 22 մայիսի, 2023
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի ընտրություններին․Պեսկով
 |factor.am|

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի ընտրություններին․Պեսկով |factor.am|

factor.am: «Ռուսաստանը մեծ հետաքրքրությամբ է հետևում այս օրերին Թուրքիայից եկող լուրերին, որտեղ նախօրեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ էին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Իհարկե, մենք մեծ հետաքրքրությամբ ու ուշադրությամբ ենք հետևում այն նորություններին, որոնք այս օրերին գալիս են Թուրքիայից։ Մենք հարգանքով ենք վերաբերվում ու կվերաբերվենք թուրքական ժողովրդի ընտրությանը։ Սակայն ցանկացած դեպքում մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, խորանալու ու ընդլայնվելու»,-ասել է Պեսկովը։ Նա հայտարարել է, որ «Մոսկվայի և Անկարայի համագործակցությունն, իսկապես, փոխշահավետ է և համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին»։ Պեսկովի խոսքով՝ Թուրքիան ուժեղ ինքնիշխան երկիր է, որն ի վիճակի է ապահովել թափանցիկ ընտրություններ և կանխել անօրինական գործողությունները։ Հավելենք,որ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ՌԴ-ին մեղադրել էր երկրի ընտրություններին կեղծ տեսանյութերի միջոցով միջամտելու համար։
15:34 - 15 մայիսի, 2023
Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Կրեմլ |tert.am|

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել, ստորագրված փաստաթղթերը, որպես իրավիճակի կարգավորման հիմք, այլընտրանք չունեն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Մենք ելնում ենք նրանից, որ դրանք շարունակում են լինել կարգավորման՝ այլընտրանք չունցող հիմք։ Եվ կարգավորման հասնելու համար մենք պետք է գնանք երեքի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով»,- ասել է նա լրագրող  Պավել Զարուբինի հետ զրույցում։Երևանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսել են քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Նշենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև:
16:18 - 14 մայիսի, 2023
Թուրքիայում ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող. Պեսկով
 |tert.am|

Թուրքիայում ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող. Պեսկով |tert.am|

tert.am: Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրել է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախօրեին նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։ «Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, հեռու պահեք ձեր ձեռքերը թուրքական պետությունից», - գրել է Քըլըչդարօղլուն: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հնարավորության մասին լուրերը՝ ընդգծելով, որ նման տվյալներ են տարածում ստախոսները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։«Ես չգիտեմ, թե որն էր նման կոչերի պատճառը... Մենք կտրականապես մերժում ենք նման հայտարարությունները, պաշտոնապես հայտարարում ենք, որ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող: Եթե որևէ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկություն է տրամադրել, ապա նրանք սուտասան են, այդպես էլ պետք է ասվի»,- ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։Ընդհանուր առմամբ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «շատ, բարձր է գնահատում Թուրքիայի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունները»։«Որովհետև Թուրքիան մինչ այժմ շատ պատասխանատու, ինքնիշխան և լավ մտածված դիրքորոշում է որդեգրել մեր առջև ծառացած մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
15:19 - 12 մայիսի, 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում
 |civilnet.am|

Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում |civilnet.am|

civilnet.am: Երևանի և Բաքվի միջև նոր լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում շփումներ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պուտինը նախօրեին առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որը Մոսկվայում էր։ Շփումները շարունակվում են նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով։ Մենք, իհարկե, կողմերից ակնկալում ենք զսպվածություն, և կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:
14:43 - 11 մայիսի, 2023
Դժվար է պատկերացնել, որ աշխարհում որևէ մեկը լրջորեն կմտածի Պուտինի դեմ ՄՔԴ-ի հրամանը կիրառելու մասին. Պեսկով
 |tert.am|

Դժվար է պատկերացնել, որ աշխարհում որևէ մեկը լրջորեն կմտածի Պուտինի դեմ ՄՔԴ-ի հրամանը կիրառելու մասին. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը քիչ հավանական է համարում, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշումը կկիրառվի:Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա այս մասին հայտնել է սերբական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում:«Այնուամենայնիվ, այստեղ մենք խոսում ենք աշխարհի ամենամեծ երկրներից մեկի, աշխարհի ամենամեծ միջուկային տերություններից մեկի մասին։ Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը լրջորեն կմտածի Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ այս հրամանը կիրառելու մասին։ Դժվար է նույնիսկ մտածել այդ մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։Պեսկովի խոսքով՝ ՄՔԴ-ի հրամանը Պուտինի դեմ «գործնականում նշանակում է, որ իսկապես կան երկրներ, որոնք ունեն ինքնիշխանության շատ ուժեղ պակաս, և այդ երկրները, զուտ տեսականորեն, կարող են նախանձախնդրություն դրսևորել հնարավորության դեպքում այս հրամանը կատարելու հարցում»:Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ «Ռուսաստանը Հռոմի ստատուտի կողմ չէ»։«Մենք, ինչպես շատ այլ երկրներ չենք ճանաչում ՄՔԴ որոշումները»,- հայտարարել է նա։«Այս իրավիճակում մենք կարծում ենք, որ այս միջազգային կառույցն իրականում խամաճիկ է, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի ձեռքում, որն  այն պարզապես օգտագործում է իր նպատակների համար՝ մեր երկրի վրա ճնշումն ավելի մեծացնելու համար: Չի հաջողվի», - ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի համար։ Ավելի վաղ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստանի տարածք կարող է ռազմական հանցագործություն համարվել։  
10:51 - 11 մայիսի, 2023
Ռուսաստանը երախտապարտ է ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք հարգում են Հաղթանակի օրը և եկել են Մոսկվա. Պեսկով |tert.am|

Ռուսաստանը երախտապարտ է ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք հարգում են Հաղթանակի օրը և եկել են Մոսկվա. Պեսկով |tert.am|

tert.am: Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ շատ երկրներ նշում են Հաղթանակի օրը: Ռուսաստանը երախտապարտ է այն պետությունների ղեկավարներին, որոնք այս անգամ ժամանել են Մոսկվա՝ տոնակատարություններին մասնակցելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍգործակալությունը:«Մայիսի 9-ը պահպանվում է որպես նախկին Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոներից մեկը, և ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։Նշենք, որ Կարմիր հրապարակում շքերթին ներկա են Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի նախագահները։
11:40 - 09 մայիսի, 2023
Կրեմլը անօդաչուների հարձակման մեջ մեղադրում է նաև ԱՄՆ-ին |armenpress.am|

Կրեմլը անօդաչուների հարձակման մեջ մեղադրում է նաև ԱՄՆ-ին |armenpress.am|

armenpress.am: Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «Ե՛վ Կիևում, և՛ Վաշինգտոնում դա հերքելու նման փորձերը, իհարկե, միանգամայն ծիծաղելի են: Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների և նման ահաբեկչությունների մասին որոշումները կայացվում են ոչ թե Կիևում, այլ հատկապես Վաշինգտոնում: Եվ Կիևն արդեն անում է այն, ինչ նրան ասում են», - ասաց նա։ Ինչպես հավելել է Պեսկովը, Մոսկվայում գիտեն, որ «հաճախ նույնիսկ նպատակները որոշում է ոչ թե Կիևը, այլ դրանք որոշվում են Վաշինգտոնում»։ Դրանից հետո ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին ցույց է տալիս գրոհի օբյեկտը՝ Ուկրաինայի զինված ուժերից պահանջելով իրականացնել հարձակումը։ «Ամեն անգամ չէ, որ Կիևին է տրվում միջոցներ ընտրելու իրավունքը: Սա նույնպես հաճախ թելադրում են օվկիանոսից այն կողմից: Մենք դա լավ գիտենք և մեզ հաշիվ ենք տալիս դրանում: Վաշինգտոնը պետք է հստակ հասկանա, որ մենք դա գիտենք», - ընդգծել է նա։ Մայիսի 3-ին ՌԴ նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ Ուկրաինան փորձել է երկու անօդաչու սարքերով հարված հասցնել Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին: Զինվորականներն ու հատուկ ծառայությունները կարողացել են ԱԹՍ-ները շարքից դուրս բերել պայքարի ռադիոտեղորոշման համակարգերի օգնությամբ: Կիևը հերքել է ԱԹՍ-ներով հարձակմանն առնչություն ունենալու մասին մեղադրանքները: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի հարձակվում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վլադիմիր Պուտինի վրա:
15:41 - 04 մայիսի, 2023
Ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները. Սարգիս Խանդանյանը՝ Պեսկովին
 |aysor.am|

Ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները. Սարգիս Խանդանյանը՝ Պեսկովին |aysor.am|

aysor.am: v>Իհարկե, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է և կարևոր է, որ այնտեղ արձանագրված դրույթները պահպանվեն, բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները չե՞ն հակասում Պեսկովի հայտարարությանը։   «Մասնավորապես՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը, և այլ հարցեր», - ասաց Սարգիս Խանդանյանը։   Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորելու գործընթացում Մոսկվան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չի տեսնում։   «Կարգավորմանը նպաստող այլ իրավական հիմքեր առայժմ գոյություն չունեն, ուստի եռակողմ պայմանավորվածությունները ընդհանրապես այլընտրանք չունեն», - ասել էր Պեսկովը։
12:30 - 03 մայիսի, 2023
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված օժանդակությունը կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, քանի որ «դրանց այլընտրանք չկա»։  «Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) հետ առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր ձեռնարկումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ: Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Ըստ այդմ, առայժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են»,- այսօր ասել է նա։ Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը կողմերի հետ՝  Պեսկովը նշել է. «Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս բազայի վրա կարգավորմանը, կարող է ողջունելի լինել: Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում սա առաջին դեպքն է»։
16:30 - 02 մայիսի, 2023
«Իրավիճակն իրոք բարդ է, և Երևանի ու Բաքվի կողմից հավելյալ ջանքեր և ըմբռնում է պահանջվում»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին |azatutyun.am|

«Իրավիճակն իրոք բարդ է, և Երևանի ու Բաքվի կողմից հավելյալ ջանքեր և ըմբռնում է պահանջվում»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի տեղադրումը Ռուսաստանից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն՝ ընդգծելով, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որոնք՝ «այլընտրանք չունեն»։ Պեսկովը նշել է, որ Լաչինում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո՝ «իրավիճակն իրոք բարդ է, և Երևանի ու Բաքվի կողմից հավելյալ ջանքեր և ըմբռնում է պահանջվում առ այն, որ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն»։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «Ռուսաստանը շարունակելու է միջնորդական ջանքեր գործադրել, հիմնականում եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման ուղղությամբ»։
14:47 - 24 ապրիլի, 2023
Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը |1lurer.am|

Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ողջունելու Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել Արցախում լարվածության թուլացմանը։ Այս մասին գրում է TACC-ը։ «Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ  իրավիճակի կարգավորման միակ իրական հիմքն են: Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,- չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով եռակողմ համաձայնագրերն «այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են»։  «Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջընթացը համարում ենք այլընտրանք չունեցող և անհրաժեշտ բոլորի համար»,- եզրափակել է նա։
14:58 - 19 ապրիլի, 2023
Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունների հավանականությունը |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունների հավանականությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հաշվի առնող ցանկացած գաղափար արժանի է ուշադրության, Ռուսաստանը պատրաստ է դա լսել։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ երրորդ երկրներից առաջարկվող խաղաղարար նախաձեռնությունները,  Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է սկսեն խոսել Ուկրաինայում կարգավորման հասնելու մասին, այլ ոչ թե խրախուսեն հակամարտությունը։ Նա կոչ էր արել այն երկրներին, որոնք ներգրավված չեն ուկրաինական հակամարտությունում, պատասխանատվություն ստանձնելու կարգավորման նպատակով բանակցությունները առաջ մղելու համար, ինչպես նաև Ռուսաստանին տրամադրելու «նվազագույն պայմաններ» այս հակամարտությունը դադարեցնելու համար։ Բացի այդ՝ Լուլա դա Սիլվան առաջարկել էր ստեղծել G20-ի նման ձևաչափ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Ցանկացած գաղափար, որը հաշվի է առնում Ռուսաստանի շահերը, Ռուսաստանի մտահոգությունները, իհարկե, արժանի է ուշադրության և, իհարկե, դա պետք է լսել: Եվ Ռուսաստանը պատրաստ է դա անել: Մեզ համար գլխավորը սեփական շահերն ապահովելն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Մեկնաբանելով բրազիլական կողմի նախաձեռնությունը՝ Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ դեռ վաղ է որևէ գնահատական տալու համար։ Հավելենք, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Բրազիլիայի նախգահին մեղադրել է «ռուսական և չինական քարոզչությունը կրկնելու համար»։ Ավելի վաղ ուկրաինական ճգնաժամի կարգավորման 12 կետանոց ծրագիր էր ներկայացրել Չինաստանը։
14:36 - 18 ապրիլի, 2023
Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին |armeniasputnik.am|

Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվել է ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկին: Տեղեկությունըլրագրողներին է հայտնել ՌԴ նախագահիմամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի կենտրոնի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին զոհվել է, տուժածների թիվը հասել է 32-ի։ «Դատելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունից` տվյալներ կան, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են կապ ունենալ այդ ահաբեկչության ծրագրման հետ, բնականաբար դա ահաբեկչություն է», - ասել է Պեսկովը լրագրողներին: Նա ավելացրել է, որ Կիևի ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը և, հնարավոր է, կանգնած է Վլադլեն Թաթարսկու սպանության հետևում: «Այս ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը, այս ռեժիմը կանգնած է Դարիա Դուգինայի սպանության հետևում, հնարավոր է` այս ռեժիմը կանգնած է Ֆոմինի սպանության հետևում, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևում, այս ռեժիմըերկար տարիներ կանգնած է մարդկանց սպանությունների հետևում՝ սկսած 2014 թվականից, հենց այդ պատճառով է անցկացվում ռազմական հատուկ գործողություն», - ասել է Պեսկովը: Այսօր ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում ծնված 26-ամյա Դարյա Տրեպովան, որը ապրիլի 2-ին տեղի ունեցած հանցագործության մասնակից է համարվում: Ենթադրվում է, որ նա Վլադլեն Թաթարսկուն տվել է մի արձանիկ, որում ռումբ է եղել։
14:52 - 03 ապրիլի, 2023