Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը |1lurer.am|
14:58 - 19 ապրիլի, 2023

Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ողջունելու Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել Արցախում լարվածության թուլացմանը։ Այս մասին գրում է TACC-ը։

«Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ  իրավիճակի կարգավորման միակ իրական հիմքն են: Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,- չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով եռակողմ համաձայնագրերն «այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են»։ 

«Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջընթացը համարում ենք այլընտրանք չունեցող և անհրաժեշտ բոլորի համար»,- եզրափակել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել