«Իրավիճակն իրոք բարդ է, և Երևանի ու Բաքվի կողմից հավելյալ ջանքեր և ըմբռնում է պահանջվում»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին |azatutyun.am|
14:47 - 24 ապրիլի, 2023

«Իրավիճակն իրոք բարդ է, և Երևանի ու Բաքվի կողմից հավելյալ ջանքեր և ըմբռնում է պահանջվում»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի տեղադրումը Ռուսաստանից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն՝ ընդգծելով, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որոնք՝ «այլընտրանք չունեն»։

Պեսկովը նշել է, որ Լաչինում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո՝ «իրավիճակն իրոք բարդ է, և Երևանի ու Բաքվի կողմից հավելյալ ջանքեր և ըմբռնում է պահանջվում առ այն, որ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն»։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «Ռուսաստանը շարունակելու է միջնորդական ջանքեր գործադրել, հիմնականում եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման ուղղությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել