Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինն է։ Կոմիտեի ներկայիս նախագահը Տաթևիկ Ռևազյանն է:

Ինչու է կասեցվել հայկական նոր ավիափոխադրողի վկայականի գործողությունը

Ինչու է կասեցվել հայկական նոր ավիափոխադրողի վկայականի գործողությունը

«Fly Armenia Airways» ավիաընկերությունը, որը ստեղծվել է 2019-ի հոկտեմբերին եւ օդանավ շահագործողի վկայական ստացել այս տարվա հուլիսի 2-ին, առայժմ չի կարող երկինք բարձրանալ: Պատճառն այն է, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ավիափոխադրողի վկայականի՝ ՕՇՎ-ի գործողությունը կասեցրել է տալուց ընդամենը երկու ամիս անց՝ սեպտեմբերի 3-ին: Նախապես այն կասեցվել էր մեկ ամսով, ինչը հետո երկարաձգվել էր եւս մեկ ամսով: Որպես կասեցման հիմք ՔԱԿ-ը բերել է կառավարության 2015 թ. որոշումը, որով սահմանվել է օդանավ շահագործողի վկայական տալու կարգը: Ըստ այս կարգի՝ պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ եւ հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով օդանավ շահագործողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն: Կարգի 34-րդ կետը նշում է, որ ՔԱԿ-ը մշտական վերահսկողություն իրականացնելիս կարող է կասեցնել կամ դադարեցնել ՕՇՎ-ի գործողությունը, եթե փոխադրողի գործունեությունը չի համապատասխանում ՀՀ միջազգային պայմանագրերի, թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության եւ ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջներին: Կոնկրետ «Fly Armenia Airways»-ի ՕՇՎ-ն կասեցվել է այն պատճառով, որ, ըստ ՔԱԿ-ի, պարզվել է հետեւյալը. օդանավ շահագործողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է վկայականը: Թե ինչ պայմանների ու պահանջների մասին է խոսքը, կոմիտեն չի մանրամասնում:    Կարդալ ավելին՝ hetq.am- ում։
19:47 - 18 դեկտեմբերի, 2020
Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները. նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով օդանավ

Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները. նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով օդանավ

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են, նախատեսվում է օդանավակայումշահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անմիջական աջակցությամբ «Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտնում են կոմիտեից: ՀՀ օրենսդրության և միջազգային պահանջներին համաձայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել է օդանավակայանի աերոդրոմի սերտիֆիկացման գործընթացը, ինչի արդյունքում կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է սերտիֆիկատ: «Սյունիք» օդանավակայանում նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: Հարկ է նշել, որ թռիչք/վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում»,-տեղեկացնում են կոմիտեից:
14:43 - 05 դեկտեմբերի, 2020
ՀՀ քաղավիացիան պարզաբանում է ռուսական լրատվամիջոցում «խորհրդավոր» որակված չվերթի պատմությունը |armenpress.am|

ՀՀ քաղավիացիան պարզաբանում է ռուսական լրատվամիջոցում «խորհրդավոր» որակված չվերթի պատմությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանել է ռուսական Lenta.ru-ում «խորհրդավոր» որակված Socata TBM-930 չարտերային ինքնաթիռի պատմությունը: Լրատվամիջոցը հայտնել էր, որ ինքնաթիռը Հայաստանից ուղևորվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ուղղությամբ: Flightradar24 համակարգի տվյալների համաձայն, սակայն, ինքնաթիռը Հայաստանից ուղևորվել է դեպի Բուլղարիայի «Պլովդիվ» օդանավակայան և վայրէջք կատարել այնտեղ: «Ինքնաթիռը պատկանում է «Գոլդեքս Տեքստիլ» ընկերությանը, գրանցված է Ավստրիայում, որևէ արտառոց հանգամանք այս թռիչքի հետ կապված չէ: Հայաստան է եկել Պլովդիվից` (Բուլղարիա- խմբ.) 3 օր առաջ, իսկ այսօր վերադարձել է: Նույն ինքնաթիռը դեպի Հայաստան և այստեղից մի շարք թռիչքներ է իրականացրել նաև նախկինում»,- հայտնեցին քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
16:55 - 30 հոկտեմբերի, 2020
Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից և պատվով կատարում են հումանիտար առաքելություն

Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից և պատվով կատարում են հումանիտար առաքելություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է հայկական ավիաընկերությունների հայրենանվեր աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նրանք դրսևորում են պատերազմի առաջին օրվանից:Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններն իրականացնում են հումանիտար բեռների տեղափոխումը, իսկ «Արմենիան հելիքոփթըրզ» ընկերությունը կենտրոնացել է վիրավորներին դեպի հոսպիտալներ տեղափոխելու վրա՝ խնայելով մարդկանց առողջության և կյանքերի փրկության համար թանկ րոպեները:Հայկական ավիաընկերություններն արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ են իրականացրել առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին: Ծախսերի որոշ մասը հոգում են սփյուռքի մեր հայրենակիցները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Աքիլլա Տեքնիքս», «Հայաէրոնավիգացիա», «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերություններն, իրենց հերթին, մարդասիրական բեռներ տեղափոխող ինքնաթիռների սպասարկման ծառայությունները մատուցում են անվճար: Քաղավիացիայի կոմիտեն արագ և համապարփակ աջակցություն է տրամադրել՝ աշխատանքները սահուն կազմակերպելու համար:«Ընդհանրապես մոբիլիզացվել է ամբողջ ավիացիան: Շնորհակալություն եմ հայտնում հայկական ավիաընկերություններին, Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցներին, բոլոր օղակների անձնակազմերին, օդաչուներին, ինժեներներին, անշահախնդիր աշխատող ոլորտի անկախ մասնագետներին՝ բարձր պատասխանատվության, Հայաստանին նվիրվածության և շուրջօրյա ճկուն համագործակցության համար: Հայկական ընկերությունները դարձել են «ազգային ավիափոխադրողներ» և մնացած բոլորի հետ միասին թիկունքի համար կատարում են կարևոր աշխատանք»,- նշել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:Հումանիտար բեռնափոխադրումների կազմակերպման նպատակով սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչները կարող են կապվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ. հեռ.՝ +374 10 589 155, էլ.փոստ՝ [email protected]:
15:23 - 21 հոկտեմբերի, 2020
ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել

ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել

Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին: Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական սահմանին ընթացիկ ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել: Երկրորդ NOTAM –ը տեղեկացնում է ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ անձնակազմերին խնդրելով անհայտ որևէ թռչող սարք նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես տրամադրել օդային երթևեկության կարգավարներին: Երրորդով կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանի որոշակի սահմանափակումների վերաբերյալ. որոշ կետեր փակվել են՝անվտանգության նկատառումներից ելնելով: Կոմիտեն նաև ընգծել է օդային երթևեկության կառավարման մարմինների և հակաօդային պաշտպանության ուժերի բարձր մակարդակի համագործակցության մասին: EUROCONTROL-Աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությունը և EASA-Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն իրենց վստահությունն են հայտնել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկած քայլերի, պարտավորությունների կատարման և անվտանգության ապահովման քայլերի վերաբերյալ: «Հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները, Քաղավիացիայի կոմիտեն ձեռնարկեց բոլոր միջոցները՝ Հայաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այսօր կարգավարների միջազգային օրն է և ես շնորհավորում եմ՝ հատուկ ընդգծելով օդային անվտանգության գործում նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը. համավարակի ամենածանր օրերին կարգավարներն ինքնակամ, օրեր շարունակ ինքնամեկուսացվեցին աշխատավայրում, իսկ պատերազմի օրերին շարունակում են շուրջօրյա հերոսական աշխատանքը՝ Հայաստանի օդային տարածքն անվտանգ պահելու և թիկունքի համար անգնահատելի աշխատանք կատարելու համար»,-նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
15:42 - 20 հոկտեմբերի, 2020
«Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու

«Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար: «Այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի Դաշնության կամ Վրաստանի տարածքով օդանավի նոր թռիչքուղու կազմակերպումը ժամերի հարց է, ուստի ավիաընկերությունը պարտավոր է գտնել այլ ճանապարհներ՝ հումանիտար բեռը տեղափոխելու համար: Վստահելի աղբյուրներից ստացվող տեղեկություններն այս պահին հիմք են տալիս ենթադրելու, որ «Քաթար էյրվեյզն» այդ բեռը չի կարողանալու տեղափոխել: Հիմքեր ունենք նաեւ պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը: Առաջին անգամ չէ, որ Թուրքիան խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները: Այդ երկիրը դեռեւս պատերազմից առաջ սկսեց խոչընդոտներ ստեղծել՝ ավիաընկերություններից պահանջելով բեռների մանրամասն ցանկը, իր օդային տարածքով անցնելիս: Չնայած օդային տարածքի տրամադրումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է, սակայն միջազգային պրակտիկայի համաձայն, տվյալներ պահանջում են միայն վտանգավոր բեռների մասին՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար (Չիկագոյի կոնվենցիա, հոդված 5): Այս բեռն, ընդ որում, զննման փուլն անցել էր»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը: Դեպքի առնչությամբ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել է աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը՝ «EUROCONTROL»-ին: Այս օրերին դեպի Հայաստան քանիցս բեռնափոխադրումներ են իրականացվել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՌԴ-ից: Բեռների փոխադրումը հիմնականում իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և հայկական ավիափոխադրողների համագործակցությամբ: Ավիաընկերությունները դա անում են ոչ առևտրային հիմունքներով (առանց շահույթի):
14:18 - 15 հոկտեմբերի, 2020
Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը

Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին եւ 25-ին: «Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա – Երեւան չվերթը՝ «Դոմոդեդովո« օդանավակայանից: Նույն ընկերությունը նույն օդանավակայանից եւս մեկ՝ Մոսկվա–Երեւան չարտերային չվերթ կիրականացնի սեպտեմբերի 25-ին: «Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչեւ 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետեւյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։ Աշխ. ժամեր՝ 10:00-19:00: Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի է: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին«,- ասվում է դեսպանության գրառման մեջ։
19:42 - 18 սեպտեմբերի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը․ Սեպտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին  Մոսկվա – Երևան – 16.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին), Մոսկվա – Երևան – 17.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 01:40-ին), Մոսկվա – Երևան – 18.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին), Մոսկվա – Երևան – 19.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 17:00-ին), Մոսկվա – Երևան – 20.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 15:30-ին), Մոսկվա – Երևան – 21.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)։ Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ տոմսերի վաճառքն իրականացվում է «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից։  
21:01 - 13 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից վերաբացվելու են դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող կանոնավոր թռիչքները

Սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից վերաբացվելու են դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող կանոնավոր թռիչքները

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սույն թվականի սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից (Երևանի ժամանակով) վերաբացվելու են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող կանոնավոր թռիչքները: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից: Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի: Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը: Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines  Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,-ասված է հաղորդագրության մեջ:
11:21 - 12 սեպտեմբերի, 2020
Դեպի ՀՀ կանոնավոր չվերթների թույլտվություն ստացած ընկերություններն արդեն կարող են սկսել թռիչքները |armenpress.am|

Դեպի ՀՀ կանոնավոր չվերթների թույլտվություն ստացած ընկերություններն արդեն կարող են սկսել թռիչքները |armenpress.am|

armenpress.am: Նախկինում դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ստացած բոլոր ավիաընկերությունները սեպտեմբերի 12-ից սկսած կարող են կրկին սկսել թռիչքներ կատարել։ Այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-ից արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո կանոնավոր չվերթների վերականգնման վերաբերյալ հարցին։ Արտակարգ դրության ռեժիմը երկրում ավարտվել է սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, դա նշանակում է, որ կհանվեն Հայաստանի ընդունած սահմանափակումները և կվերականգնվեն ավիաընկերություններին տրված բոլոր այն թույլտվությունները, որոնք եղել են մինչև կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը։ «Սեպտեմբերի 12-ից բոլոր այն ավիաընկերությունները, որոնք ունեն դեպի Հայաստան թռչելու թույլտվություն, կարող են առանց հայտ ներկայացնելու սկսել կարատել կանոնավոր չվերթներ։ Մարտի վերջին, բոլոր այն ավիաընկերություններին, որոնք կանոնավոր չվերթներ էին կատարում դեպի Հայաստան, տվել էինք թույլտվություն։ Մինչև հոկտեմբերի 24-ը նրանք ունեն թույլտվություններ՝ Air France, Aeroflot, Fly Dubai, Qatar Airways, Air Arabia և մի շարք այլ ընկերություններ»,- նշեց Փայասյանը՝ ավելացնելով, որ հետագայում՝ հոկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտ, կանոնավոր չվերթների թույլտվության համար ավիաընկերությունները պետք է հայտ ներկայացնեն։ Կորոնավիրուսի հետ կապված այդ թույլտվությունները կասեցվել էին, սակայն ՔԱԿ-ն այս ընթացքում հարցումներ է ուղարկել տվյալ ավիաընկերություններին, արդյոք օդային սահմանների բացվելուց հետո նրանք պատրաստ են իրականացնել կանոնավոր չվերթներ, ինչին պատասխանը դրական է եղել։ Փայասյանն ընդգծեց, որ վերջին հարցումն արվել է սեպտեմբերի սկզբին։ Դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ունեցող շատ ընկերություններ, ինչպիսիք են Aeroflot-ը, Sibir Airlines-ը, Air France-ը, Austrian Airlines-ը, արտակարգ դրության ընթացքում չարտերային հայտերի հիման վրա թռիչքներ են իրականացնել։ «Այսօր ժամը 17։00-ից սկսած դուրս են գալիս սահմանափակումները, և նախկինում մոտ 30 ավիաընկերության տված թույլտվությունները մտնում են ուժի մեջ։ Այս ընթացքում, մեր հարցումներին ի պատասխան մոտ 20 ավիաընկերություն պատասխանել է, որ պատրաստ են իրականացնել կանոնավոր չվերթներ դեպի Հայաստան։ Գուցե լինեն ընկերություններ, որոնք փոքր ուղևորահոսքի պատճառով առաջիկայում շարունակեն իրականացնել չարտերային թռիչքներ։ Հստակ պնդել, որ բոլոր կանոնավոր չվերթները կվերականգնվեն, ես չեմ կարող։ Մեզ նախապես 20-ից ավելի ավիաընկերություն հայտնել է, որ գալու են, սակայն նախապես ասածն ու փաստացին գուցե մի փոքր տարբերվեն»,- ասաց ՔԱԿ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատարը։ Նա վստահեցրեց, որ եվրոպական, ասիական ուղղությունների մի շարք ընկերություններ կշարունակեն իրենց տեմպը, սակայն դեպք է հաշվի առնել, որ գուցե որոշ երկրներ դեռևս չընդունեն մեր երկրի զբոսաշրջիկներին։ Փայասյանը հայտնեց, որ օդանավերը գոնե 70 տոկոս բեռնվածությամբ պետք է թռիչքներ կատարեն, որպեսզի ավիաընկերությունները շատ վնասներ չկրեն։
19:15 - 11 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի ՀՀ․ Փաշինյան |armtimes.com|

Սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի ՀՀ․ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, որ հասկանանք, թե որ ավիրաընկերություններն են, որոնք պատրաստվում են դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվերթները վերականգնել։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչքան հասկանում եմ, սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի ՀՀ, ընդ որում, մենք փոփոխություն ենք իրականացրել նաեւ կարանտինային ռեժիմների հետ կապված. արտերկրից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են տեղում կորոնավիրուսի թեստ հանձնել, 1 օրվա ընթացքում պատասխանը կլինի, եւ եթե բացասական լինի այն, մարդը կարող է կարանտին չանցնել»,- ասաց վարչապետը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ-ն այս պահի կարգավորումներով օդային ճանապարհով մուտքի արգելք չի սահմանել որեւէ երկրի քաղաքացիների նկատմամբ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ ԵԱՏՄ-ում հարց են բարձրացրել, որ կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման սցենար մշակեն։
12:20 - 10 սեպտեմբերի, 2020
Մինչև սեպտեմբերի 15-ը ամեն օր կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթ

Մինչև սեպտեմբերի 15-ը ամեն օր կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ամեն օր՝ մինչև ս. թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ, կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. սեպտեմբերի 10-ին,15-ին,17-ին,22-ին,24-ին,և 29-ին, կիրականացվի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15): Ս. թ. սեպտեմբերի 10-ին եվ 12-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 15:00): Ս. թ. սեպտեմբերի 10-ին,17-ին և 24-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05): Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10): Ս.թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40): Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 15:50): Ս. թ. սեպտեմբերի 11-ին,14-ին,18 -ին,21-ին,25-ին և28-ին,կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40): Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50): Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Երևան- Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30): Ս. թ. սեպտեմբերի 11-ին,18-ին և 25-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30): Ս. թ. սեպտեմբերի 11-ին և 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Alrosa ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 16:50): Ս. թ. սեպտեմբերի 12-ին, 19-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 22:15, մեկնում 23:45): Ս. թ. սեպտեմբերի 12-ին կիրականացվի Վիեննա-Երևան- Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45): Ս. թ. սեպտեմբերի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Siberia ընկերության կողմից (ժամանում 19:45): Ս. թ. սեպտեմբերի 12-ին, 19-ին, 22-ին և 26-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45): Ս.թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00): Ս. թ. սեպտեմբերի 13-ին,20-ին և 27-ին կիրականացվի Սամարա-Երևան- Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 22:40, մեկնում 23:30): Ս. թ. սեպտեմբերի 13-ին,20-ին և 27-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:40, մեկնում 11:30): Ս. թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40): Ս. թ. սեպտեմբերի 14-ին, 16-ին, 18-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 28-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. սեպտեմբերի 16-ին,23-ին և 30-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 15:35, մեկնում 16:25): Ս. թ. սեպտեմբերի, 17-ին, 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:15, մեկնում 14:45): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով՝ http://www.zvartnots.aero/HY/Content/airlines: ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:
14:37 - 09 սեպտեմբերի, 2020
Քաղավիացիան ներկայացնում է առաջիկա մեկ շաբաթվա չվերթների չվացուցակը

Քաղավիացիան ներկայացնում է առաջիկա մեկ շաբաթվա չվերթների չվացուցակը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչեւ ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Սեպտեմբերի 5-ին կիրականացվի Երեւան-Միներալնիե Վոդի-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:40, ժամանում 12:35):  Սեպտեմբերի 5-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35): Սեպտեմբերի 5-ին եւ 7-ին կիրականացվի Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային չվերթը UIA ավիաընկերության կողմից (ժամանում 23:50, մեկնում հաջորդ օրերին 05:50): Սեպտեմբերի 5-ին եւ 12-ին կիրականացվի Վիեննա-Երեւան- Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45): Սեպտեմբերի 5-ին եւ 12-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը Siberia ընկերության կողմից (ժամանում 19:45): Սեպտեմբերի 5-ին, 8-ին, 12-ին, 19-ին, 22-ին եւ 26-ին կիրականացվի Բեյրութ-Երեւան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45): Սեպտեմբերի 6-ին, 13-ին, 20-ին եւ 27-ին կիրականացվի Դոհա-Երեւան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00): Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Սամարա-Երեւան- Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 22:40, մեկնում 23:30): Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40): Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 05:50): Սեպտեմբերի 6-ին կիրականացվի Երեւան-Սոչի-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:30, ժամանում 20:40): Սեպտեմբերի 6-ին, 7-ին, 9-ին եւ 11-ին կիրականացվի Դուբայ-Երեւան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10): Սեպտեմբերի 6-ին եւ 9-ին կիրականացվի Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:30,, մեկնում 11:20): Սեպտեմբերի 7-ին կիրականացվի Երեւան-Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17:00, ժամանում 23:00): Սեպտեմբերի 7-ի Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից չեղարկվել է (մեկնում 09:00, ժամանում 15:45): Սեպտեմբերի 7-ին, 9-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): (Ս. թ. սեպտեմբերի 11-ի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը չեղարկվել է Nord Star ընկերության կողմից)։ Սեպտեմբերի 7-ին եւ 11-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40): Սեպտեմբերի 7-ին եւ 11-ին կիրականացվի Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40): Սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երեւան-Կրասնոդար-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:00, ժամանում 20:15): Սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երեւան-Դոնի Ռոստով-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00): Սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երեւան- Թեհրան-Երեւան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00): Սեպտեմբերի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia ընկերության կողմից (ժամանում 17:50, մեկնում 18:50): Սեպտեմբերի 8-ին եւ 10-ին կիրականացվի Սոչի-Երեւան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15): Սեպտեմբերի 8-ին եւ 11-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 15:50): Սեպտեմբերի 9-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 21:30): Սեպտեմբերի 9-ին կիրականացվի Երեւան-Նիժնի Նովգորորդ-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10:30, ժամանում 17:35): Սեպտեմբերի 10-ին, 17-ին, 24-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:15, մեկնում 14:45): Սեպտեմբերի 10-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երեւան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05): Սեպտեմբերի 11-ին կիրականացվի Փարիզ-Երեւան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50): Սեպտեմբերի 11-ին կիրականացվի Երեւան- Թեհրան-Երեւան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30): Սեպտեմբերի 11-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երեւան- Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30): Սեպտեմբերի 11-ին եւ 20-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Alrosa ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 16:50): Սեպտեմբերի 12-ին, 19-ին եւ 26-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 22:15, մեկնում 23:45): Սեպտեմբերի 13-ին, 20-ին եւ 27-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40): Սեպտեմբերի 14-ին, 16-ին, 18-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 28-ին եւ 30-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետեւյալ հղումով  ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն եւ նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն եւ թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
10:21 - 05 սեպտեմբերի, 2020
Գյումրի-Մոսկվա, Փարիզ-Երևան-Փարիզ. Քաղավիացիան ներկայացնում է առաջիկա օրերի չվերթերը

Գյումրի-Մոսկվա, Փարիզ-Երևան-Փարիզ. Քաղավիացիան ներկայացնում է առաջիկա օրերի չվերթերը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա չվերթների ցանկը։ Կոմիտեի ֆեյսբուքի էջում տեղադրված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.  «Տեղեկացնում ենք, որ ամեն օր մինչեւ ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. սեպտեմբերի 3-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:40, մեկնում 03:30): Ս. թ. սեպտեմբերի 3-ին կիրականացվի Երեւան-Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 15:00, ժամանում 13:00): Ս. թ. սեպտեմբերի 3-ին, 8-ին եւ 10-ին կիրականացվի Սոչի-Երեւան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15): Ս. թ. սեպտեմբերի 3-ին եւ 10-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:45, մեկնում 14:45): Ս. թ. սեպտեմբերի 1-ին իրականացվելիք Երեւան-Եկատերինբուրգ-Երեւան չարտերային չվերթը տեղափոխվել է ս.թ. սեպտեմբերի 4-ին Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 18:35): Ս. թ. սեպտեմբերի 4-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50): Ս. թ. սեպտեմբերի 4-ին կիրականացվի Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ավիաընկերության կողմից (մեկնում 17:30): Ս. թ. սեպտեմբերի 4-ին կիրականացվի Թեհրան-Երեւան-Թեհրան չարտերային չվերթը Taban ավիաընկերության կողմից (ժամային փոփոխություն՝ ժամանում 21:00, մեկնում 23:00): Ս. թ. սեպտեմբերի 4-ին կիրականացվի Երեւան- Թեհրան-Երեւան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30): Ս. թ. սեպտեմբերի 4-ին, 6-ին, 7-ին, 9-ին եւ 11-ին կիրականացվի Դուբայ-Երեւան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10): Ս. թ. սեպտեմբերի 4-ին, 7-ին եւ 11-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40): Ս.թ. սեպտեմբերի 4-ին, 7-ին եւ 11-ին կիրականացվի Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40): Ս. թ. սեպտեմբերի 4-ին եւ 11-ին կիրականացվի Փարիզ-Երեւան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50): Ս. թ. սեպտեմբերի 4-ին եւ 11-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երեւան- Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30): Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Երեւան-Միներալնիե Վոդի-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:40, ժամանում 12:35): Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Բեյրութ-Երեւան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45): Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35): Ս. թ. սեպտեմբերի 5-ին եւ 12-ին կիրականացվի Վիեննա-Երեւան- Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45): Ս.թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Դոհա-Երեւան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00): Ս. թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Սամարա-Երեւան- Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 22:40, մեկնում 23:30): Ս. թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40): Ս. թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Երեւան-Սոչի-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:30, ժամանում 20:40): Ս. թ. սեպտեմբերի 6-ին եւ 9-ին կիրականացվի Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:30,, մեկնում 11:20): Ս. թ. սեպտեմբերի 7-ին կիրականացվի Երեւան-Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17:00, ժամանում 23:00): Ս. թ. սեպտեմբերի 7-ին կիրականացվի Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Երեւան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 15:45): Ս. թ. սեպտեմբերի 7-ին, 9-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): (Ս. թ. սեպտեմբերի 11-ի Մոսկվա-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթը չեղարկվել է Nord Star ընկերության կողմից)։ Ս. թ. սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երեւան-Կրասնոդար-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:00, ժամանում 20:15): Ս. թ. սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երեւան-Դոնի Ռոստով-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00): Ս. թ. սեպտեմբերի 9-ին կիրականացվի Երեւան-Նիժնի Նովգորորդ-Երեւան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10:30, ժամանում 17:35): Ս. թ. սեպտեմբերի 10-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երեւան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետեւյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն եւ նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն եւ թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»։
21:34 - 02 սեպտեմբերի, 2020
Մոսկվայից Երեւան եւ Գյումրի նոր չարտերային չվերթների ժամանակացույց

Մոսկվայից Երեւան եւ Գյումրի նոր չարտերային չվերթների ժամանակացույց

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ներկայացնում է Մոսկվայից դեպի Երեւան եւ Գյումրի նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը. -Մոսկվա-Երեւան – 06.09.2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 02:20-ին) -Մոսկվա – Երեւան – 07.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) -Մոսկվա – Գյումրի -08.09. 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) -Մոսկվա – Երեւան – 09.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) -Մոսկվա – Երեւան – 10.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 17:00-ին) -Մոսկվա – Գյումրի – 11.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչեւ 21։00-ն), ինչպես նաեւ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, հեռ․՝+7 (495) 739 93 33)։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։ Մեկ անգամ եւս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։
17:19 - 01 սեպտեմբերի, 2020