Երևան է ժամանել Ռուսաստանից հումանիտար օգնությամբ հերթական ինքնաթիռը
16:45 - 03 նոյեմբերի, 2020

Երևան է ժամանել Ռուսաստանից հումանիտար օգնությամբ հերթական ինքնաթիռը

Հումանիտար աջակցության շրջանակներում նոյեմբերի 3-ին «Atlantis European Airways» ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովո -Երևան ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից։ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ։

«Ինչպես արդեն նշել ենք, առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին»,-ասված է կոմիտեի հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել