Ինչու է կասեցվել հայկական նոր ավիափոխադրողի վկայականի գործողությունը
19:47 - 18 դեկտեմբերի, 2020

Ինչու է կասեցվել հայկական նոր ավիափոխադրողի վկայականի գործողությունը

«Fly Armenia Airways» ավիաընկերությունը, որը ստեղծվել է 2019-ի հոկտեմբերին եւ օդանավ շահագործողի վկայական ստացել այս տարվա հուլիսի 2-ին, առայժմ չի կարող երկինք բարձրանալ: Պատճառն այն է, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ավիափոխադրողի վկայականի՝ ՕՇՎ-ի գործողությունը կասեցրել է տալուց ընդամենը երկու ամիս անց՝ սեպտեմբերի 3-ին: Նախապես այն կասեցվել էր մեկ ամսով, ինչը հետո երկարաձգվել էր եւս մեկ ամսով:

Որպես կասեցման հիմք ՔԱԿ-ը բերել է կառավարության 2015 թ. որոշումը, որով սահմանվել է օդանավ շահագործողի վկայական տալու կարգը: Ըստ այս կարգի՝ պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ եւ հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով օդանավ շահագործողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն: Կարգի 34-րդ կետը նշում է, որ ՔԱԿ-ը մշտական վերահսկողություն իրականացնելիս կարող է կասեցնել կամ դադարեցնել ՕՇՎ-ի գործողությունը, եթե փոխադրողի գործունեությունը չի համապատասխանում ՀՀ միջազգային պայմանագրերի, թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության եւ ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջներին:

Կոնկրետ «Fly Armenia Airways»-ի ՕՇՎ-ն կասեցվել է այն պատճառով, որ, ըստ ՔԱԿ-ի, պարզվել է հետեւյալը. օդանավ շահագործողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է վկայականը: Թե ինչ պայմանների ու պահանջների մասին է խոսքը, կոմիտեն չի մանրամասնում:    

Կարդալ ավելին՝ hetq.am- ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել