Ստեփան Փայասլյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում
12:34 - 12 հուլիսի, 2023

Ստեփան Փայասլյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի սույն թվականի հուլիսի 11-ի թիվ 1334-Ա հրամանով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում 2023 թվականի հուլիսի 12-ից նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Հայկի Փայասլյանը։

Ստեփան Փայասլյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝

1997-2001թթ. Երևանի Պետական համալսարան՝ քաղաքագիտության բակալավրի աստիճան,

2001-2003թթ. Երևանի Պետական համալսարան՝ քաղաքագիտության մագիստրոսի աստիճան,

2003-2006թթ. ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա՝ պատմական գիտությունների թեկնածու,

2009-2012թթ. Երևանի Պետական համալսարան՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

01.03.2005-27.09.2012թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկող,

28.09.2012-21.05.2013թթ. – «Արարատբանկ» ԲԲԸ, պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ,

03.02.2014-30.09.2014թթ. – ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի քաղաքացիական ավիացիայի բարեփոխումների աշխատանքային խմբի փորձագետ,

03.10.2014-18.07.2016թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ՝ փորձագետ,

18.07.2016-06.02.2017թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ՝ քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար,

06.02.2017-05.11.2019թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ,

05.11.2019-28.12.2021թթ. – Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար,

19.01.2022-13.05.2022թթ. – Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ,

13.05.2022թ.-12.07.2023 – Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ:

Ստեփան Փայասլյանն ամուսնացած է, ունի 3 զավակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել