Եղանակային վատ պայմանների պատճառով Էրզրումում վայրէջք կատարած AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամանել է Երևան
 |armenpress.am|
18:52 - 11 ապրիլի, 2023

Եղանակային վատ պայմանների պատճառով Էրզրումում վայրէջք կատարած AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամանել է Երևան |armenpress.am|

armenpress.am: Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը, որը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք էր կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքի  օդանավակայանում,  ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Այս մասին հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից։ 

«Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամը 7:53-ի սահմաններում վայրէջք էր կատարել թուրքական Էրզրումի օդանավակայանում։ Պատճառը վատ եղանակն էր։ Արդեն ժամը 14:00-ին ինքնաթիռը բարեհաջող ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան»,- ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել