Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները. նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով օդանավ
14:43 - 05 դեկտեմբերի, 2020

Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները. նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով օդանավ

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են, նախատեսվում է օդանավակայումշահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անմիջական աջակցությամբ «Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտնում են կոմիտեից:

ՀՀ օրենսդրության և միջազգային պահանջներին համաձայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել է օդանավակայանի աերոդրոմի սերտիֆիկացման գործընթացը, ինչի արդյունքում կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է սերտիֆիկատ:

«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: Հարկ է նշել, որ թռիչք/վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում»,-տեղեկացնում են կոմիտեից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել