Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս |armenpress.am|
16:07 - 22 ապրիլի, 2024

Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս և ծանոթացել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։

Այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։

«Պատիվ է ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ֆրանսիական Սենատի պատվիրակությանը։ Լավ և արդյունավետ քննարկում՝ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- նշում է առաքելությունն իր գրառման մեջ՝ հավելելով, որ այցելուները միացել են Գորիսի տարածքում իրականացվող պարեկությանը՝ դիտորդական առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել