Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում
22:51 - 20 ապրիլի, 2024

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ, Ագարակ և Ալվանք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:01-ին Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել